«Հեղուկ գազի գինը շարունակում է բարձրանալ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հեղուկ գազի գինը շարունակում է բարձրանալ: Առայժմ միակ «բացատրությունը» մամուլում տեղ գտած այն հրապարակումներն էին, որ Վրաստանը խնդիրներ է ստեղծում Հայաստան գազ ներկրող բեռնատարների համար, ժամանակ են կորցնում, ստիպված են կաշառք տալ և հետևաբար գինը թանկանում է:
Մի քանի օր առաջ էկոնոմիկայի նախարարը մի գրառում էր արել, թե տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պետք է քննի հեղուկ գազի գնագոյացման հարցը:
Չգիտեմ, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը քննո՞ւմ է, թե՞ ոչ: Թեև, որ քննի՝ ի՞նչ: Հայաստանում տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ինչպես եղել է ըստ էության ձևական կառույց՝ գործադիրի կցորդ, այդպես էլ կա, ինչպես ի դեպ բոլոր այսպես կոչված «անկախ» ինստիտուտները: Ավելին, այդ ինստիտուտների գերակշռող մասի առումով անգամ ձևական անկախությունը չեն էլ փորձում ապահովել:
Բայց, տվյալ դեպքում էկոնոմիկայի նախարարի գրառումը ուշադրության էր արժանի այլ իմաստով: Նա կարծես թե ակնարկում էր, որ հեղուկ գազի շուկայում տեղի է ունենում մանիպուլյատիվ մի բան, իսկ Վրաստանում տարանցման խնդիրը մամուլում բարձրաձայնվում է կամ մանիպուլյացիան ծածկելու համար, կամ էլ Վրաստանում ինքնին տարբեր կապերով առաջացնում են արհեստական խնդիրներ՝ առիթ ստեղծելով գնային մանիպուլյացիաների համար»:

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
34103.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
34203.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
37703.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
40003.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
32303.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
114802.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
41201.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
142701.09.2026, 18:06