Թայլանդի սահմանին տեղի ունեցած հրետակոծության հետևանքով կամբոջացի գեներալ է զոհվել

Կամբոջայի բանակի գեներալ-մայոր Դուոնգ Սոմնեանգը զոհվել է Թայլանդի և Կամբոջայի սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ՝ հրետանային կրակի հետևանքով, գրել է թաիլանդական «Nation» թերթը։
Բախումները տեղի են ունեցել վաղ առավոտյան Թայլանդի հյուսիս-արևելքում գտնվող Սիսակետ նահանգի Ֆու Մա Կուա և Չոնգ Տա Տհաո շրջաններում՝ երկու երկրների միջև սահմանին։ Թերթի տվյալներով՝ թայլանդական զորքերը կարողացել են պահպանել իրենց դիրքերը և կամբոջական զորքերին դուրս մղել տարածքից։
«Կամբոջական զորքերը փորձել են հակագրոհի անցնել, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի կամբոջացիների շրջանում։ Զոհվածների թվում էր գեներալ-մայոր Դուոնգ Սոմնեանգը, որը զոհվել է հրետանային կրակի հետևանքով», - գրում է հրատարակությունը։
Թերթը նշում է, որ մահացած գեներալ-մայորը Կամբոջայի թագավորական զինված ուժերի 7-րդ դիվիզիայի հրամանատարն էր՝ առաջին բարձրաստիճան զինվորականը, ով զոհվել է երկու երկրների զինված ուժերի միջև հուլիսի 24-ին սկսված սահմանային մարտերում։

«Եթե կարողանանք հասարակությանը համախմբել, իրավապահները մի օր որոշելու են Փաշինյանի ապօրինի հրամանները չկատարել»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
5622:54
Երևանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ
8822:18
«Անհրաժեշտ է հնարավորինս շատ հանրային կոնսոլիդացիայի ապահովում»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
7422:06
«Այսպես խաղաղության չես հասնի, կհասնես Հայաստանի էֆթանազիայի». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
8121:54
«Եթե Փաշինյանն իրագործի այդ ծրագիրը, քայքայելու է ՀՀ իրավաքաղաքական հիմքերը»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
8121:48
«Իսկ կարո՞ղ է Ալիևի հետ կուլիսային մյուս զրույցներից պատմել, թող մեզ լուսավորի մի քիչ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
7321:24
«Հայաստանից գողականները գնում են Եվրոպա, գրում են, որ իրենք «գեյ» են՝ բնակության իրավունք ստանալու համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8921:06
«Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «ալիևյան սահմանադրության» վտանգները»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
9820:54