«Խորհուրդ եմ տալիս գնալ ցանկացած գյուղի խանութ և ստուգել պարտքերի տետրերը». Դավիթ Մանուկյան

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վարչապետը շարունակում է պնդել, որ Հայաստանում մարդիկ սկսել են 50 տոկոսով ավելի լավ ապրել և իր պնդումը իբր ապացուցելու համար բերում անհեթեթ օրինակներ։
Որպեսզի հասկանանք մարդիկ իրոք լավ են ապրում թե ոչ, խորհրուրդ եմ տալիս Նիկոլ Փաշինյանին, օրինակի համար՝ գնալ ՀՀ ցանկացած գյուղ, մտնել ցանկացած խանութ և ստուգել պարտքով վաճառված ապրանքների տետրերը, որոնք ունեն սկիզբ և չունեն վերջ։ Հաճախ մարդիկ անգամ հացը պարտքով են գնում։
Խորհուրդ եմ տալիս նայել հարկադիր կատարողի տիրույթում առկա վարույթները, երբ հարյուր հազարավոր քաղաքացիներ չեն կարողանում իրենց վարկերը վճարել։
Խորհուրդ եմ տալիս ստուգել, թե Հայաստանում տասը, քսան տարուց ավել հնության, որքան մեքենաներ կան, քանիսն են կարողանում իրենց մեքենաները վարել առանց գազի։ Լավ օրից չի, որ մարդիկ հին մեքենաներ են վարում կամ գազ են տեղադրում մեքենաների վրա։
Ստուգեք, թե մի տան մեջ քանի ընտանիքներ են միասին ապրում, չկարողանալով իրենց թույլ տալ նոր տուն կառուցել կամ բնակարան գնել, բայց փոխարենը ձեր թիմակիցները իրար ետևից մի քանի հարյուր հազար դոլարանոց բնակարաներ են ձեռք բերում։
Ստուգեք, թե որքան հիվանդ մարդիկ կան, ովքեր չեն կարողանում նորմալ բժշկական օգնություն ստանալ՝ գումարի պատճառով։
Այս փաստերը կարելի է անվերջ թվարկել, որոնք ցույց են տալիս, թե իրականում ինչպես է ապրում մեր ժողովուրդը։ Սակայն ինչ ասել երկրի այն ղեկավարին, ում ժողովրդի 24 տոկոսը պաշտոնապես համարվում է աղքատ՝ ունի հացի խնդիր, իսկ ինքը հայտարարում է, թե մեր ժողովուրդը հիմա շատ ավելի լավ է ապրում»:

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
278Երեկ, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
812Երեկ, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
33412.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
32612.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
26412.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
62811.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
95211.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
30011.08.2026, 16:54