Ուրբաթ, 01 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

«Հանրային ծառայությունների ոլորտում լուրջ բարեփոխումների կարիք կա». Անահիտ Մանասյան

«Հանրային ծառայությունների ոլորտում լուրջ բարեփոխումների կարիք կա». Անահիտ Մանասյան
160
Երեկ, 13:18

«ՀՀ-ում ՄԻՊ գրասենյակը հանրային ծառայությունների առումով՝ լույսի և ջրի հետ կապված գրեթե ամենօրյա ռեժիմով բողոքներ է ստանում: Կարծում եմ ՀՀ-ում հանրային ծառայությունների ոլորտում շատ լուրջ բարեփոխումների կարիք կա»,- ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

Նա ընդգծել է, որ առաջին հայացքից կարող է թվալ, թե հանրային ծառայությունների ոլորտը ՄԻՊ-ի հետ որևէ կապ չունի, բայց շատ հստակ կապ կա: «Օրինակ՝ ջրի բացակայությունը կարող է մարդու մի շարք իրավունքների տեսակետից խնդիրների հանգեցնել, նույնն էլ էլեկտրաէներգիայի մասով»,- հավելել է Մանասյանը:

«ՀՀ հանրային ծառայությունների ոլորտում լուրջ բարեփոխումների կարիք կա». Անահիտ Մանասյան