Մայրը հայտնել է, որ 63-ամյա տղամարդը ոտնձգություն է կատարել իր անչափահաս դստեր նկատմամբ

Օգոստոսի 24-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնում տեղեկություն է ստացվել, որ 2024 թվականի սեպտեմբեր ամսին Երևանի բնակիչ 63-ամյա Գ․ Մ․-ն իր բնակարանում ձեռք է տվել Երևանի բնակիչ 43-ամյա Մ․ Պ․-ի անչափահաս դստեր սեռական օրգանին և մարմնի տարբեր մասերին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ այդ տեղեկության հուլիսի 6-ից օգօստոսի 24-ն ընկած ժամանակահատվածում Գ․Մ․-ն և իր փեսա ոմն Գ․-ն, պարբերաբար կյանքի և առողջության դեմ ուղղված սպառնալիքներ են հնչեցրել Մ․Պ․-ի, Վ․Պ․-ի, վերջինիս մոր 73-ամյա Մ․ Հ․-ի և վերջինիս բարեկամուհի 24-ամյա Ռ․ Ի․-ի հասցեներին։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փեսա Գ․-ն հանդիսանում է Երևանի բնակիչ 35-ամյա Գ․ Վ․-ն։ Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ուկրաինան հարվածել է Սամարայի և Ուֆայի նավթավերամշակման գործարաններին
13314:24
Թուրքիայի դպրոցներից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել (տեսանյութ)
16611:36
Սիրիայի արաբական բանակին պատկանող օբյեկտում հզոր պայթյուններ են որոտացել
278Երեկ, 23:54
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
191Երեկ, 19:06
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
503Երեկ, 15:42
Երեխան մահացած է ծնվել
202Երեկ, 11:30
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է
231Երեկ, 00:48
Հրդեհ Արտաշիսյան փողոցում. բնակիչներին տարհանել են
22920.09.2026, 18:30