«ՀՀ-ում տնտեսական մեծ անկումն անխուսափելի է». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տնտեսական մեծ անկումն անխուսափելի է
Պայծառատես կամ մեծ տնտեսագետ պետք չէ լինել հասկանալու համար, որ Հայաստանին տնտեսական մեծ անկում է սպասում։ Տնտեսության մեջ ճգնաժամ այժմ կա, անկում են ապրում արտադրությունը, արտահանումը։ Ռուսաստան և Ռուսաստանից ապրանքների վերարտահանում այլևս չկա, պատերազմի պատճառով Ռուսաստանից և Ուկրաինայից հեռացածները վաղուց ավելի մատչելի երկրներ են գտել, Հայաստանից հեռացել են։ Հայաստանի ապիկար իշխանությունների պատճառով Վրաստանի իշխանությունը խնդիրներ է ստեղծում Վրաստանով հայկական բեռների տեղափոխման համար։ Անցած ավելի քան 7 տարում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տնտեսական ոչ մի մեծ ծրագիր չիրականացրեց, պարբերաբար կեղծ հաղորդագրություններ է տարածում Հայաստանում աննախադեպ թվով աշխատատեղերի մասին։ Արդյունաբերության, գյուղատնտեսության, արտահանման ոլորտներում անկում է։ Տնտեսությունը շարունակում է իներցիայով առաջ գնալ հանքարդյունաբերության, Երևանում մեծ ծավալով բնակարանային շինարարության շնորհիվ։ Սակայն Երևանում շինարարական բումը երկար չի կարող տևել, մայրաքաղաքում եկամտային հարկի վերադարձի չեղարկումից հետո հիպոտեկային շուկան անկում է ապրելու, ինչը դոմինոյի էֆեկտով անկում է առաջացնելու տնտեսության այլ ճյուղերում։ ՀԷՑ-ը խլելու գործընթացի մեկնարկից հետո Հայաստանում օտարերկրյա լուրջ ներդրողները ներդրումներ չեն կատարելու։ Տնտեսական մեծ անկումը ժամանակի հարց է։ Այլ կերպ չէր կարող լինել, Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ 7 տարի առաջին դասարանում մնացածները չեն կարող 21-րդ դարում տնտեսություն զարգացնել»:

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
33703.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
33803.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
37303.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
39503.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
32003.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
113802.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
41001.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
141601.09.2026, 18:06