Կիրակի, 03 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Ջենիֆեր Լոպես բերելով՝ ՀՀ անվտանգության հարցը չի լուծվում»․ Մանուել Մանուկյան

«Ջենիֆեր Լոպես բերելով՝ ՀՀ անվտանգության հարցը չի լուծվում»․ Մանուել Մանուկյան
136
Այսօր, 16:48

Ակտիվիստ Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ջենիֆեր Լոպես բերելով, Հայաստանի անվտանգության հարցը չի լուծվում, Ալիևի ագրեսիան չի ավարտվում։ Նիկոլը հիմա էլ կասի՝ բա որ հայը վատ է ապրում, ոնց է մասնակցում Լոպեսի համերգին։
Մի քանի պարզ բաներ՝
Ամեն օր աճում է թերսնված, անսնունդ երեխաների թիվը.
(Unicefի պաշտոնական տվյալներով).
Անտուն ընտանիքների թիվը, այդ թվում զոհված հերոսների.
Պատմական մինիմումի հասած ծնելիությունը.
Կիսատ պռատ «աջակցություն» ստացող ու իրենց գոյությունը մի կերպ քարշ տվող հաշմանդամություն ունեցող երեխաներն ու մեծերը, զինհաշմանդամները.
Գրոշներ համարվող թոշակներ․
Վարկերի և բարձր տոկոսների տակ ճռացող քաղաքացիներ․
Կարկուտի պատճառով վնաս կրած և չփոխհատուցված գյուղացիներ։
Երբ ամեն բան վատ է իրականում, ինչքան ուզում եք գոռացեք և ինքնախաբեությամբ զբաղվեք, բարձր երաժշտություն միացրեք, շոուներ արեք, դրանից ոչինչ չի փոխվի։ Պետք է ռեալ գործ անել, պետք է երկիրը և երկրի փողը ճիշտ կառավարել, որ մարդկանց վիճակը լավանա, մարդիկ լավ ապրեն և զարգանան, մնացած շոումերը և կապիկությունները զարգանալու և լավ ապրելու հետ կապ չունեն»։