Կիրակի, 03 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Սաղ Լոպեսին են ըսենց կանգնեցնում, Լոպեսը` մեզ». Հրանտ Ավետիսյան

«Սաղ Լոպեսին են ըսենց կանգնեցնում, Լոպեսը` մեզ». Հրանտ Ավետիսյան
359
Այսօր, 17:30

Ակտիվիստ Հրանտ Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլամերձ շրջանակները մի թեզ են արագ տարածում, որպեսզի արդարացնեն 7000000$-ի ծախսը աղքատ Հայաստանում:
Ըստ այդ թեզիЧ Ջենիֆեր Լոպեսի համերգի համար Հայաստան է ժամանել 15000 զբոսաշրջիկ և, եթե նրանցից յուրաքանչյուրը ծախսի միջինում 2000$, ապա բյուջե կգա 30000000$:
Ծիծաղելու ա չէ, բայց մարդիկ կան, որ հավատում են:
Հիմա բացատրեմ, թե ինչու է սա անհնար:
Նախ մարզադաշտը, որտեղ նախատեսված է համերգը կարողանում է տեղավորել 10000 մարդ, իսկ այս դեպքում այդ 10000 էլ չի տեղավորվելու, որովհետև զգալի մաս է կազմում բեմը և անվտանգության գոտին: Հետո բազմաթիվ են չվաճառված տոմսերը: Կարող եք մտնել ցանկացած օնլայն վաճառքի հարթակ և տեսնեք, որ հասանելի են հարյուրավոր տոմսեր:
Լավ ասենք թե 8.000 մարդ կմասնակցի համերգին, և ըստ դեբիլների կծախսի 2.000$:
Նախ՝ եկածների մեծ մասը Վրաստանից են, ովքեր Հայաստանում են մնալու օրավարձով տներում և դրանից մի լումա անգամ բյուջե չի գնալու, հետո վրացիները շատ վատ հիշողություն ունեն, երբ ֆուտբոլային վերջին այցից հետո իրենց մեքենաների պետհամարանիշները գողացան և թելեգրամով գումար էին պահանջում դրանք վերադարձնելու դիմաց:
Ընենց որ, վրացիներին անցանք:
Հաջորդը համերգին մասնակցելու են նաև բազմաթիվ հայեր, ովքեր լավագույն դեպքում «Յանդեքս»-ին 1000 կամ 2000 դրամ են տալու, որպեսզի հասնեն մարզադաշտ:
Այսինքն տակը մնաց լավագույն դեպքում մոտ 2000 օտարերկրյա քաղաքացի, ովքեր ժամանել են հենց համերգի համար և ունակ են ծախսել 2000$:
Այդ 2000$-ը բազմապատկում ենք 2000 անձով և ստանում ենք 4000000$: Այդ 4000000ից էլ բյուջե կարող է հետ վերադառնալ լավագույն դեպքում 25%-ը, այսինքն 1000000$-ը: Դրան կարող եք գումարել նաև տոմսերից ստացված հասույթը, որ կարող է կազմել լավագույն դեպքում 500000$:
Այսինքն, պետության կողմից վատնված 7000000$-ից լավագույն պայմաններում կարող է բյուջե հետ գալ 1500000$-ը: Ո՞ւր գնաց 5500000$-ը, ո՞վ պետք ա պատասխան տա դրա համար, բնականաբար, ոչ մեկ:
Տասնյակ հազարավոր անօթևան մնացած հայրենակիցներ ունենալու դեպքում նման ծախսերը ստորություն են սեփական հայրենակիցների հանդեպ, ստոր են նաև բոլոր նրանք, ովքեր արդարացնում են այս ծախսերը:
Չնայած վարձով տան մեջ ապրող ու վեդրոյի մեջ լողացող, բայց IPhone 16 բռնող հայերի դեմքը հենց սա ա:
Հ.Գ. Նկարը շատ խորհրդանշական ա՝ սաղ Լոպեսին են ըսենց կանգնեցնում, Լոպեսը մեզ»:

Աղբյուրը`   Հրանտ Ավետիսյան