«Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsToday
![]() 302 Երկուշաբթի, 04 օգոստոսի, 2025 թ., 00:12 Իրանական ParsToday-ը վերահրապարակել է հոդված «Ջավան» օրաթերթ-ի հոդվածը «Մեկնաբանություն. «Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում» վերնագրով, որը ներկայացնում ենք ստորև. «Այս միջանցքնը ստեղծելով՝ Ադրբեջանը փորձում է իր արևմտյան մասը կապել Նախիջևանի հետ և միանալով Թուրքիային, կրճատել Արևելքից Արևմուտք համաշխարհային տրանսպորտային ճանապարհը և ընդլայնել իր էներգետիկ արտահանման նախագծերը՝ եվրոպական շուկային միանալու համար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս տված հարցազրույցում հայտարարել է. «Մենք կիրականացնենք Զանգեզուրի միջանցքը, անկախ նրանից՝ Հայաստանը դա ուզում է, թե ոչ... Զանգեզուրի միջանցքը կիրականացվի մինչև հաջորդ տարվա գարունը, ով ուզում է դեմ լինի դրան, կարևոր չէ...»: Թուրքիա Անկարան միշտ ձգտել է առանցքային դեր ունենալ Հարավային Կովկասում, որը Օսմանյան ժամանակներից ի վեր պահանջված է եղել նրա կառավարիչների կողմից և ներառում է Իրանի ու Ռուսաստանի հետ լայնածավալ ռազմական բախումներ։ Իսկ այսօր ստեղծված առիթը պատեհ համարելով Անկարան մտադիր է խաղալ Կասպից ծովի էներգետիկ կենտրոնի և Եվրոպա ապրանքներ բաշխելու հիմնական տերմինալի դեր և տնտեսական ուժը ծառայեցնել քաղաքական նպատակներին՝ ՆԱՏՕ-ում իր գործընկերների վրա ազդելու համար։ ՆԱՏՕ՝ ԱՄՆ-ի առանցքայնությամբ Գտնվելով Հյուսիս-Հարավ միջանցքի (Ռուսաստան-Իրան) կենտրոնում, միաժամանակ վերահսկելով երկու կողմերի համագործակցությունը, ՆԱՏՕ-ն փորձում է ունենալ այս հարաբերությունները սահմանափակելու կամ դանդաղեցնելու հնարավորություն և իր ցանկությունների հիման վրա, կարողանա անհրաժեշտ ճնշում գործադրել տարածաշրջանում այս երկու տերությունների վրա։ Իսրայել Այս ռեժիմը փորձում է շարունակել Արևմտյան Ասիայում իր գոյատևման ծրագրերը, որը սահմանվում է ռազմական ուժի և տարածաշրջանային համագործակցության զարգացմամբ, միաժամանակ վերահսկողություն ունենալով իր շահերն ապահովող աշխարհագրության վրա։ Իսրայելը փորձում է նաև պահպանել հետախուզական և ռազմական գերիշխանությունն Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ և կանխել նրա տեղաշարժն ու իշխանությունը Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Թուրքիան ժամանակ առ ժամանակ քաղաքական խնդիրներ է ստեղծում այս ռեժիմի համար, բայց այս կառավարության տնտեսական կարիքները Իսրայելին և ՆԱՏՕ-ի առաքելությունների շրջանակներում գործելու անհրաժեշտությունը թույլ չեն տալիս նրան լուրջ խնդիրներ ստեղծել Իսրայելի համար։ Ինչ վերաբերում է Հայաստանին Երևանի կառավարության կողմից Զանգեզուրի միջանցք նախագծին աջակցությունից հետո բոլոր կողմերից քաղաքական ճնշում է գործադրվում կառավարության վրա։ Վարչապետ Փաշինյանի գործողությունները դուր չեն գալիս հայկական ազգայնական կուսակցություններին, և քաղաքական ընդդիմությունը կառավարությանը մեղադրում է դավաճանության մեջ։ Աղբյուրը` ParsToday |

«Իրական մոտիվն է հանրային գիտակցության մեջ Եկեղեցու ինստիտուցիոնալ ինքնավարությունը փոխարինել ենթակայության գաղափարով». Վլադիմիր Մարտիրոսյան
6802:00
«Մոլագարը փորձում է հայերի դավանափոխությունն իրականացնել». Ստեփան Դանիելյան
9401:18
«Ավելի ճիշտ և թիրախային խոցում կլինի Հայ Առաքելական եկեղեցին ներառել կառավարության կազմում». Նարինե Մկրտչյան
11600:48
«Ընդդիմությունը չունի խելքին մոտ որևէ ծրագիր, թե ոնց հասնել այդ իշխանության». Արգիշտի Կիվիրյան
8100:30
«Թող պատմի՝ ոնց էր ախպերը գեներալ Մանվելի ոտքերն ընկած աղաչում, որ վեհափառին խնդրի՝ կարգալույծ չանեն». Հայրապետ Արիստակեսյան
18300:06
«Պեկինը շահագրգռված չէ պատերազմի արագ ավարտով». Վլադիմիր Զելենսկի
203Երեկ, 23:39
Միքայել Սրբազանի պաշտպանական թիմը՝ Սրբազանի վիրահատության վերաբերյալ
133Երեկ, 23:18
«Վեհափառ Տեր, ուխտադրուժ սպասավորներին առ Աստված վերադարձնելու միակ ուղին նրանց բանադրանքով և կարգալուծությամբ սաստելն է». Վահե Բեգոյան
136Երեկ, 23:06
