«Ջալալ Հարությունյանը խուսափում է պատիժը կրելուց»․ Լիպարիտ Սինոնյան
![]() 116 Ուրբաթ, 08 օգոստոսի, 2025 թ., 14:00 Փաստաբան Լիպարիտ Սինոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստ էր հրավիրել, որի պատճառը Ջալալ Հարությունյանի կողմից դատական ակտը չստանալու փաստն էր։ Ակնհայտ դարձավ, որ մեղադրյալը միտումնավոր չի ստանում դատական ակտը և նպատակը այն է, որ վաղեմության ժամկետը անցնի և խուսափի պատիժը կրելուց։ Վերաքննիչ դատարանը 2 անգամ փոստով և մեկ անգամ էլ առձեռն փորձել է նրան հանձնել որոշումը, սակայն փաստը այն է, որ չի ստացել։ Դատարանի, գնահատմամբ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այսօրվա դատական նիստի մասին տեղեկացված է եղել և չի ներկայացել, ինչպես նաև իրեն հայտնի է եղել, որ դատական ակտը իրեն ուղարկվում է և ինքը չի ստանում, Ջալալ Հարությունյանի գործողությունները դիտարկվեց, որպես իրավունքի չարաշահում: Թեև, Ջալալ Հարությունյանը գրավոր հայտնել է իր գտնվելու վայրի մասին և պարտավորվել է ստանալ դատական ակտը, սակայն տուժող կողմը կարծում է, որ նա նորից խուսափելու է դատարանի որոշումը ստանալուց: Ակնհայտ է, որ գեներալ-լեյտենատի ուսադիրներ կրող անձը ցանկանում է խուսափել դատարանի դատավճռով նշանակված պատիժը կրելուց, ձգտում է վաղեմության ժամկետը անցնելու հիմքով խուսափել պատիժը կրելուց ու այս անձին մի ամբողջ պաշտպանության բանակ է վստահվել, դե բնականաբար 44 օրյա պատերազմի արդյունքն էլ սա պետք է լիներ»: Աղբյուրը` Լիպարիտ Սինոնյան |

«Սալիկապատման նպատակով հատկացված գումարը մսխվել է»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
3814:48
«Արցախն ուրանաք, բայց որ մարդիկ պատահմամբ քաղաքը գյուղ են անվանել, վայնասուն դնե՞ք»․ Դավիթ Ղահրամանյան
4114:42
Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց (տեսանյութ)
5814:30
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7113:54
«Անհնար է հանդիպել լուրջ տղամարդու, ով կրում է կոստյում և ապարանջան»․ Սուրեն Ներսիսյան
9413:06
«Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա»․ Լևոն Ազիզյան
11412:48
Աջափնյակում սպանության գործով 1 անձ կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
9312:42
«Ում պատմես այս թալանի մասին, չի հավատա»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
9212:24
