Ուրբաթ, 08 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +31 °C

«Արցախի անկումն էր Ուկրաինայի մասնատման նախադեպը»․ Ստեփան Դանիելյան

«Արցախի անկումն էր Ուկրաինայի մասնատման նախադեպը»․ Ստեփան Դանիելյան
144
Այսօր, 16:48

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուկրաինացիները ոգևորվել էին Արցախում մեր պարտությամբ։ Շնորհավորում էին Ադրբեջանին՝ հույս ունենալով, որ դա նախադեպ կդառնա իրենց համար ու իրենք ևս կվերականգնեն իրենց տարածքային ամբողջականությունը։
Ամենայն հավանականությամբ պատահականություն չէր, որ Ռուսաստան-ԱՄՆ նախագահների հանդիպումը տեղի է ունենալու Վաշինգտոնում Հայաստան-Ադրբեջան փաստաթղթի ստորագրմանն ընդառաջ։
Ուկրաինացիները չէին հասկանում, որ իրականում Արցախի անկումն էր նախադեպ Ուկրաինայի մասնատման համար։
Պատերազմի ժամանակ Վրաստանը փակել էր իր օդը Ռուսաստանից Հայաստան եկող ռազմական օգնության համար, իսկ Իսրաելից ու Թուրքիայից եկող ռազմական օգնության համար իրենց օդն ու ցամաքը բաց էր։ Վրացիներն էլ էին կարծում, որ Հայաստանի պարտությունն իրենց համար հնարավորությունների դուռ է բացում։ Արդյունքում ոչ միայն Աբխազիան ու Հարավային Օսիան չվերադարձրեցին, այլ կարող են կորցնել տարանցիկ երկիր լինելու իրենց, ռագիոնալ առումով, թելադրող դերը, աշխարհաքաղաքական ու տնտեսական հնարավորությունների հետ միասին։
Պատերազմի ժամանակ Իրանը երկու շաբաթով փակել էր Հայաստանի հետ սահմանը Ռուսաստանից Հայաստան եկող ռազմական բեռների համար, իսկ պատերազմից հետո շնորհավորեց Ադրբեջանին։ Իսկ Իրանի այսօրվա նախագահն ու իր որդին հրապարակային կերպով Սյունիք ճանապարհի բացման քարոզն են անում։ Սա է Իրանի «խորաթափանց» քաղաքականության ողջ խորությունը։
Հայաստանի ռեժիմի կողմից վարած քաղաքականությունն իմաստ չունի քննարկել, նրանք ուղղորդված կերպով հենց այս արդյունքներն էին հետապնդում։ Դա է իրենց իշխանության գինը»։

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան