Կիրակի, 10 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +30 °C

«Էս ոնց փոխեցիր մեր խաղաղ կյանքը, Նիկո՛լ»․ Նաիրա Կարապետյան

«Էս ոնց փոխեցիր մեր խաղաղ կյանքը, Նիկո՛լ»․ Նաիրա Կարապետյան
191
Այսօր, 13:18

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էս ոնց փոխեցիր մեր խաղաղ կյանքը, Նիկոլ…
Ջերմուկում ենք, առավոտյան 8.30-ի կողմ անսովոր բարձր անկանոն ձայներ լսվեցին, շատ ուժեղ ու հրավառության նման: Առաջին միտքը այն էր, թե թուրքերն են - դրանք սիրում են իրենց հաղթական առիթները «հրավառությամբ» նշել: Պարզվեց, որ շինարարական ինչ-որ գործողություն էր, բայց դա չի կարևորը:
Մտովի հետ գնացի 2015թ. սեպտեմբերի 2, երբ Ստեփանակերտում էինք, և առավոտյան շուտ երկրաշարժ եղավ, ես էլ կիսաքնած կարծեցի, թե թուրքերն են: Երբ պատմեցի արցախցի մեր գործընկերներին, բոլոր ծիծաղեցին, ասացին, թե ինչ էլ անհավանական բան եմ մտածել, թուրքը ո՞նց կարող ա Ստեփանակերտին խփի: Ասացի, թե տոն օր է, դրանք սիրում են սեփական բարդույթները ցույց տալ: Արցախցիները լրջացան, ինձ ասացին, թե հա, ճիշտ ես, բայց դա սահմանին կանեն, սահմանը ո՜ւր, Ստեփանակերտը ուր...
Հիմա Ջերմուկի իմ պատշգամբից տեսնում եմ, թե «սահմանը», թե թուրքին…
Թե բա՝ խաղաղություն, ինքնիշխանություն, եսիմինչ…»։

Աղբյուրը`   Նաիրա Կարապետյան