«Սա վերջնագրային բնույթի հայտարարություն է»․ Հակոբ Բադալյան
![]() 244 Կիրակի, 10 օգոստոսի, 2025 թ., 16:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. ««Նախագահ Զելենսկին, որպեսզի ստանա այն ամենը, ինչ իրեն պետք է, պետք է պատրաստ լինի ստորագրել ինչ որ բան՝ պատերազմը դադարեցնելու համար»: Սա ԱՄՆ նախագահ Թրամպի հայտարարությունն է: Իսկ ի՞նչ է պետք Զելենսկուն: Ի՞նչ նկատի ունի Թրամպը: Հակված եմ կարծել, որ խոսքը անձնական անվտանգության մասին է: Ըստ ամենայնի, Թրամպը ակնարկում է, որ, եթե Զելենսկին ուզում է ստանալ անձնական անվտանգության երաշխիքներ՝ իսկ նա թերևս ներկայումս մի վիճակում է, որ ամենից շատ կարող է մտածել միայն այդ մասին, ապա պետք է լինի պատրաստ ստորագրել այն ամենի ներքո, ինչ պայմանավորվել են Թրամպն ու Պուտինը: Ըստ էության, սա նույնիսկ վերջնագրային բնույթի հայտարարություն է: Համենայն դեպս, Թրամպը կարծես թե առաջին անգամ է ուղիղ խոսում այն մասին, որ, Զելենսկին պետք է ստորագրի «ինչ որ բան», եթե «ինչ որ բան» ուզում է ստանալ»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
