««Թրամփի երթուղու» տնտեսական նպատակադրումը խիստ կասկածելի է». Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի պահ պատկերացնենք, որ «Թրամփի երթուղին» իսկապես ուղղված է բացառապես տնտեսական հաղորդակցությունների ակտիվացմանը, և միաժամանակ փորձենք դուրս գալ ներռեգիոնալ տիրույթից՝ դիտարկելով հարցն ավելի լայն՝ աշխարհակարգային տեսանկյունից:
Նոր երթուղու ձևավորումը թույլ է տալիս ԱՄՆ-ին դիրքավորվելու Եվրոպա-Կովկաս-Ասիա լոգիստիկայում՝ վերահսկելով դրա ներքո իրականցվող հաղորդակցությունները, ներառյալ՝ ածխաջրածինների հոսքերը դեպի Եվրոպա: Մեկ անգամ չէ, որ գրել եմ ԱՄՆ-ի ուղիղ շահերի մասին եվրոպական էներգետիկ շուկայում:
Իր հերթին, Եվրոպա-Կովկաս-Ասիա առանցքում ԱՄՆ-ի ներկայությունը անհրաժեշտ է դիտարկել ամերիկայն ստրատեգների կողմից առաջ մղվող G2 աշխարհակարգային մոդելի ներքո: Վերջինս ենթադրում է միջազգային հարաբերությունների այնպիսի համակարգ, որը, ինչպես «սառը պատերազմի» տարիներին, կունենա երկու բևեռ, սակայն այս անգամ ԽՍՀՄ փոխարեն ԱՄՆ-ին հակակշռելու է Չինաստանը:
Եվ քանի որ Չինաստանի աշխարհաքաղաքական առաջխաղացման հիմնական «կրող կոնստրուկցիան» «Գոտի և ճանապարհն» է, հասկանալի է, թե ինչու է Վաշինգթոնն այսքան շահագրգռված չինական նախաձեռնության մաս կազմող «Միջին միջանցքում» ներկայություն ապահովելու մեջ:
Ուստի, «Թրամփի երթուղու» տնտեսական նպատակադրումը խիստ կասկածելի է ու մերկապարանոցային: Այն որևէ առումով չի կարող տարածաշրջանի առևտրային կապերի զարգացման համար նեցուկ ծառայել մի պարզ պատճառով՝ Պեկինը հնարավորինս խուսափելու է իր գեոռազմավարական հակառակորդի՝ Վաշիգթոնի կողմից վերահսկվող հաղորդակցությամբ բեռնափոխադրումներ իրականացնել:
Հեռանկարում, ռուս-ուկրաինական հակամարտության լուծման պարագայում, կարող է նոր լիցք ստանալ Չինաստան-Ռուսաստան-Եվրոպա լոգիստիկան, որն այսօր էլ բավականին դրական դինամիկա ունի: Այսպես, 2024թ.-ին Չինաստան-Ղազախստան-Բելառուս-Եվրոպա երկաթուղային կապով բեռնափոխադրումները նախորդ տարվա համեմատ աճել են երկու անգամ՝ հասնելով 412 հազ. TEU (20-ֆուտանոց էկվիվալենտ)»:

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
33303.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
33403.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
37003.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
39103.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
31803.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
112802.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
40801.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
140501.09.2026, 18:06