Երեքշաբթի, 12 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Ես ուզում եմ ունենալ խաղաղություն, որով կարող եմ մտնել Եռաբլուր». Վլադիմիր Մարտիրոսյան

«Ես ուզում եմ ունենալ խաղաղություն, որով կարող եմ մտնել Եռաբլուր». Վլադիմիր Մարտիրոսյան
87
Երեկ, 22:00

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես ուզում եմ ունենալ խաղաղություն, որով կարող եմ մտնել Եռաբլուր:
Ինչպես Արցախը չէին զիջել և վերընտրվելու համար ամենաթունդ ընդդիմադիրից ավելի թունդ էին տեր կանգնում Արցախին ու ընտրվելուն պես ուրացան և դավաճանեցին Արցախը, այնպես էլ հիմա են ասում, որ միջանցք չկա, միջանցք չենք տալիս, ամենը մեր ինքնիշխան տարածքն է: Էսպես ասում են, որովհետև ընտրությունների նախաշեմին են: Կընտրվեն ու առաջինը կգոռան, որ լավ էլ միջանցք է ու հայրենի հողը փողի ու շահի տեղ փոխելը շատ պրագմատիկ և առաջադեմ բան է:
Երկու օր է, միջանցքը տված, բայց հպարտ դեմքով ու փրփրած չգիտեմ ում ապացուցում են, որ չեն տվել, եթե չեք տվել , ինչն եք ապացուցում:
Էս ապացուցման արշավը նման է նրան, ապացուցում են, որ մածունը սև է: Մածունի վրա սև գույն են լցրել ու ասում են տեսեք սև մածուն կա, ուրեմն մածունը սև է: Մյուսներն էլ գոռում են ու ասում, որ սև մածուն են տեսել , ուրեմն սև մածուն կա կա սև մածուն: Բայց դա էսօր արեցին, վաղը արեցին, մյուս օրն ի՞նչ են անելու, երբ մածունի վրա լցրած սև գույնն անցնի ու սպիտակը դուրս գա, իսկ այն դուրս է գալու, ինչպես «Արցախն էր Հայաստան և վերջ», ընտրվելուց հետո դարձավ «Ադրբեջան է և վերջ», ինչպես նախընտրական ծրագիր և կառավարթյան ծրագիր կար, իսկ հետո ոչ մեկը կար, ոչ մյուսը:
Խաղաղությունը ունի գին: Ալիևը դա կոչեց վերջերս «տնային առաջադրանք-աշխատանք», որը Հայասատանի իշխանությունը պետք է անի: Այսօր հրապարակված «նախաստորագածի» մեջ չկար այդ գինը՝ նույն կերպ, ինչ կերպ նոյեմբերի 9-ի մեջ չկար, որևէ բան, որը հետո պետք է տրվեր, զիջվեր, ուրացվեր ու օտարվեր: Նա չի վճարել այդ գինը, այլ ստորագրել է մի թուղթ, որով , իրեն՝ իշխանություն, ձեզ վճարվելիք գին: Իր «խաղաղության» գինը վճարելու եք դուք, հիմա սպառում եք և ուրախանում ոչ թե խաղաղությամբ, այլ ձեզ խաղալու ու զբաղվելու համար տրված «խաղաղություն» բառով: Կընտրեք և կվճարեք գինը՝ «տնային աշխատանքն ու առաջադրանք», ինչպես Արցախցին վճարեց, Կիրանցին վճարեց, Շուռնուխցին վճարեց:
Դուք ապրում եք մի երկրում, որը կոչվում է «Իրական Հայաստան» և այդ երկրի ղեկավարությունը փաստացի ու աներկբա այն պարտվելը, զիջելը ու դավաճանելը ներկայացնում է, որպես հաղթանակ, ձեռքբերում, հավատարմություն և այդ կապակցությամբ հպարտությամբ ու հաճույքով շնորհավորանքներ է ընդունում: Չկա սենց բան...
Ես չեմ ուզում խաղալ «խաղաղություն» բառի հետ, ես ուզում եմ դա ունենալ աներկբա: Ես ուզում եմ ինքս որոշեմ էդ «խաղաղության» գինը , ոչ թե նա ով իմ փոխարեն պետք է որոշի, թե ես ինչով, ինչքանով պետք է վճարեմ նրա որոշածի համար: Ես ուզում եմ ունենալ խաղաղություն, որով կարող եմ մտնել Եռաբլուր: Ես չեմ ուզում խաղաղություն որտեղ «իմ հողով» անցնող ֆուռից ինձ լավագույնը միջնամատ ցույց տվող ու ծիծաղող ադրբեջանցի վարորդ կտեսնեմ, որովհետև Փաշինյանը իշխանության մնալու համար էդպես է որոշել իմ փոխարեն ու ստիպել նայել այդ ադրբեջանական միջնամատին:
P.S. Ես ուզում եմ ունենալ խաղաղություն, որով կարող եմ մտնել Եռաբլուր»: