«Այս պահին պատերազմի իմաստ չկա, որովհետև Ադրբեջանը ստանում է այն ամենը, ինչ պահանջում է Փաշինյանից»․ Գեղամ Մանուկյան
![]() 216 Երեքշաբթի, 12 օգոստոսի, 2025 թ., 23:54 «Վաշինգթոնյան փաստաթղթով բոլորը բավարարվեցին՝ բացառությամբ հայ ժողովրդի և ՀՀ-ի»,- այս մասին «Եվրոմեդիա24»-ի եթերում նշեց ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Թրամփի միջնորդությամբ Փաշինյանի և Ալիևի միջև ստորագրված հռչակագրին։ «Ալիևը բավարարվեց, քանի որ ստորագրություն դրեց մի փաստաթղթի տակ, որտեղ ամրագրվում է ՀՀ սուվերեն տարածքով՝ Սյունիքի 43կմ-ոց ճանապարհով անխոչընդոտ երթևեկության հնարավորությունը։ Ստորագրությունը դնելով՝ Ադրբեջանը դարձավ այդ ճանապարհի փայատերը։ ԱՄՆ նախագահը բավարարվեց անձնապես, և այդ շոուի ժամանակ էլ այդ մասին խոսեց՝ Նոբելյան մրցանակի, «խաղաղարար լինելու» մասին։ Ինչպես նաև Իրանի սահմանին մոտ լինելը՝ ԱՄՆ տնտեսական ու ռազմաքաղաքական նեկայությունն այնտեղ տեղավորվում է ԱՄՆ արտաքին քաղաքականության ու ռազմավարության մեջ։ Բավարարվեց նաև Նիկոլ Փաշինյանը, որովհետև առնվազն մի քանի ամիս փորձելու է ժողովրդին խաբել ինչ-որ թուղթ նախաստորագրելու հարցում, իսկ դա ոչինչ չի նշանակում, որովհետև Ադրբեջանը շարունակում է իր պահանջները»,- նշեց Մանուկյանը։ Նա նաև հավելեց, որ մարդկանց մոտ 2025 թվականին հարց է առաջանում՝ ո՞ւր է քո խաղաղությունը։ «Իշխանությունն օգտագործում է այդ բառախաղը, թե պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու, բայց այս պահին պատերազմի իմաստ չկա, որովհետև Ադրբեջանը ստանում է այն ամենը, ինչ պահանջում է Նիկոլ Փաշինյանից»,- նշեց պատգամավորը։ Նրա գնահատմամբ՝ ամենավտանգավորն այն է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարները ստորագրեցին Մինսկի խմբի լուծարման հարցով հանատեղ դիմումը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
