Գյումրին արևմտամետներին է սպասում․ «Հրապարակ»
![]() 189 Ուրբաթ, 15 օգոստոսի, 2025 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է․ «Գրել էինք, որ Հայաստանի արևմտամետները՝ Արման Բաբաջանյանի գլխավորությամբ, օգոստոսի 23-ին բողոքի ակցիա են իրականացնելու Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի դեմ՝ պահանջելով հանել այն մեր երկրից։ Արման Բաբաջանյանը, որը մշտապես հանդես է եկել հակառուսական կոչերով, գաղափարներով ու հայացքներով, վերջին անգամ նմանատիպ բողոքի ակցիաներ իրականացրեց մայիսի 21-ին՝ ԱԳՆ շենքի դիմաց՝ Լավրով-Միրզոյան հանդիպման ժամանակ, և ԱԺ-ի դիմաց՝ Վալենտինա Մատվիենկոյի հայաստանյան այցի ընթացքում։ Որոշ տեղեկություններով՝ Գյումրիում պատրաստվում են կոշտ հակազդել Երևանից հայրաքաղաք գնացած արևմտամետներին: Քննարկումներ կան, թե ի պաշտպանություն ՌԴ-ի և ռազմաբազայի ինչ հակընդդեմ ակցիա իրականացնել։ Փորձեցինք Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանից պարզել՝ քաղաքային իշխանությունն ինչպես է արձագանքելու այդ ակցիային, սակայն նա հարցը լսեց և ասաց, որ ավագանու նիստի է մասնակցում, չի կարող պատասխանել, թեպետ նիստն արդեն ավարտվել էր»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
