«Պնդումը, թե «մենք դարձել ենք ՆԱՏՕ-ի հարևան» կամ «ԱՄՆ-ն մեզ շրջափակել է», ճիշտ չէ»․ Արաղչի

«Իրանն այսօր» թելեգրամյան ալիքը հրապարակել է Իրանի ԱԳ նախարար Արաղչիի հարցազրույցից հատված՝ կապված վաշինգթոնյան փաստաթղթի հետ․ «Այն, ինչ տեղի է ունեցել, և այն, ինչ պետք է տեղի ունենար ու որին «տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխություն» անունն էին տվել, երկնքից մինչև երկիր տարբերություն ունեն։ ԱՄՆ նախագահի ներկայությամբ ստորագրված համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ տարածաշրջանի սահմանները անփոփոխ են, և բոլոր երկրների անկախությունը և տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն։ Սա լիովին համընկնում է մեր դիրքորոշման հետ:
Չեմ ասում, թե ամերիկյան ինժեներական ընկերության ներկայությունը բոլորովին չպետք է մտահոգի, բայց այն պնդումը, թե «մենք դարձել ենք ՆԱՏՕ-ի հարևան» կամ «ԱՄՆ-ն մեզ շրջափակել է», ճիշտ չէ։ Պետք է իրատեսորեն նայել, տեսնել, թե իրականում ինչ է տեղի ունենում, և մեր մտահոգությունները ներկայացնել փաստերի վրա հիմնված։
Ռուսների դիրքորոշումն էլ նույնն է՝ պարզապես մի փոքր մեղմ ձևով։ Բայց նրանք նույնպես մտահոգություն ունեն ամերիկացիների ներկայության վերաբերյալ և այդ մտահոգությունը հայտնել են։
Դոկտոր Վելայաթին մեր ուսուցիչն է ԱԳՆ-ում և առաջնորդի խորհրդականը։ Բայց կարծում եմ՝ այս հարցում պետք է ավելի շատ երկխոսել, որպեսզի հստակ պարզվի, թե իրականում ինչ է կատարվում։
Կան ուժեր, որոնք վաղուց փորձում են փչացնել Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները, հիմա էլ փորձում են փչացնել Հայաստանի հետ հարաբերությունները»:

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ
8400:18
«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
136Երեկ, 21:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
139Երեկ, 20:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
98Երեկ, 19:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
178Երեկ, 18:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
99Երեկ, 16:24
«Իշխանությունները ոչ մի տեսանելի և արդյունավետ քայլ չեն իրականացրել Հայաստանի տարածքն ասկյարներից մաքրելու ուղղությամբ»․ Արթուր Խաչատրյան
90Երեկ, 16:12
«Ի՞նչ ուղերձ եք հղում աշխարհին»․ Տաթևիկ Հայրապետյանը՝ դիվանագետներին
104Երեկ, 14:12