«Զելենսկիի խնդրանքով վաղը կմիանամ Սպիտակ տան հանդիպմանը»․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկու հետ կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու։ «Նախագահ Զելենսկու խնդրանքով վաղը ես կմիանամ Սպիտակ տանը նախագահ Թրամփի և այլ եվրոպացի առաջնորդների հետ հանդիպմանը», - X սոցիալական ցանցում գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Դեռևս չի հայտարարվել, թե որ այլ եվրոպացի առաջնորդներն են մասնակցելու հանդիպմանը։
Ավելի վաղ Bild թերթը, հղում անելով աղբյուրներին, գրել էր, որ Էմանուել Մակրոնը, Ֆրիդրիխ Մերցը և Քեյր Սթարմերը ցանկանում են կիրակի օրը որոշել, թե իրենցից ով կուղեկցի Զելենսկիին ԱՄՆ կատարած իր այցի ժամանակ։
Իր հերթին, Politico-ն հնարավոր թեկնածուների շարքում նշել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին։
ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, եվրոպացի առաջնորդները վախենում են այն սկանդալի կրկնողությունից, որը տեղի ունեցավ Զելենսկու՝ այս տարվա փետրվարին ԱՄՆ կատարած այցի ժամանակ։

Արսեն Գևորգյանի մահվան և իշխանության ընդդիմախոսների հանդեպ զանգվածային հետապնդումների թեմայով ասուլիս․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2511:24
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3611:18
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Դուբլինում
4911:06
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3711:00
«Արդյո՞ք անհրաժեշտ է հրաժարվել պատմական փաստաթղթից, որով վերականգնվել է անկախ պետականությունը»․ Արմեն Հովասափյան
5410:54
«Ստորագրվեց աննկատ․ չկար հասարակական ընդվզում, լուռ էին ընդդիմադիրները»․ Կարեն Հեքիմյան
7010:42
«ՄԱԿ-ում խոսել եմ նաև Ադրբեջանի կողմից ՀՀ-ին պարտադրվող նոր սահմանադրության մասին»․ Լևոն Քոչարյան
5910:30
«Հայաստանի համար ստեղծված իրավիճակը պահանջում է լուրջ պետական հաշվարկներ»․ Վահան Բաբայան
6510:18