«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան

Գյումրու ավագանու անդամ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է․ «Նիկոլիզմն անպատասխանատվության գաղափարախոսություն է։ Ընդհանրապես Նիկոլի առաջ քաշած ցանկացած թեզ միտված է սեփական սխալները, պարտություններն ու բերած ողբերգություններն արդարացնելուն։ Տոտալ անպատասխանատվության գաղափարախոսություն, ինչը քեզ հնարավորություն է տալիս այսօր ասել մի բան, մի քանի տարի հետո՝ 180 աստիճանով փոխել կարծիքդ և պնդել հակառակը և դրա համար չկրել ոչ մի տաեսակի պատասխանատվություն՝ ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական, ո՛չ իրավական, ո՛չ մարդկային․․․ Փաշինյանն իր չիրականացրած խոստումների պատճառ կարող է հռչակել ցանկացած բան՝ պատմությունը, սահմանադրությունը, Հայ Առաքելական Եկեղեցին, Հայոց ցեղասպանության պահանջատիրությունը, Սփյուռքին, արցախցիներին, նախկիններին, Ստալինին, ռուսներին, ապագայում՝ այլմոլորակայիններին․․․ Սա է նիկոլիզմի առանցքը․․․
ՀՀ-ում ընտրություններով հեղափոխության հասնել հնարավոր չէ։ Իսկ ի՞նչ է պետք հեղափոխության «կայծ ստանալու» համար. պետք է գեներացնել նոր բովանդակություն, նոր առաջարկ, թե ինչպես է ՀՀ-ն փոխվելու դեպի լավ, ինչպես է փոխվելու մարդկանց կյանքը, բանակը, մշակույթը, ինչպիսին է լինելու մեր պատմությունը հեղափոխությունից մի քանի տարի անց։ Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»։

«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
4623:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
7123:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
7622:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
6522:06
«Պուտինը Երևանին ստիպեց կողմնորոշվել, և Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվեց դեպի Թուրքիա»․ Նարինե Մկրտչյան
8221:54
«Աշոտ Սիմոնյանի վերաբերյալ Հանրային հեռուստատեսության հեռարձակված նյութը պատրաստվել և մատուցվել է միակողմանի»․ ՀՅԴ ԳՄ
6821:42
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP-ի մասին օրենքը
7221:36
«Ի պատասխան Փաշինյանի՝ Թուրքիա կատարած բազմաթիվ այցերի՝ Էրդողանը ոչ մի անգամ Հայաստան չի այցելել». Էդգար Ղազարյան
7620:30