Հայտնի է՝ ինչ փաստաթղթեր են ստորագրել ՀՀ-ն ու ԻԻՀ-ն
![]() 248 Երեքշաբթի, 19 օգոստոսի, 2025 թ., 13:42 Քիչ առաջ տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ-ի ու ԻԻՀ ԱԳՆ-ի միջև՝ 2025-27թթ քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագրի ստորագրման արարողությունը։ Ստորագրվեց նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԻԻՀ Ստանդարտների ազգային կազմակերպության միջև ստանդարտացման, հավատարմագրման, համապատասխանության գնահատման, չափագիտության համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։ Հաջորդը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու ԻԻՀ մշակութային ժառանգության նախարարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության փոխըմբռնման հուշագիրն էր։ Ստորագրվեց նաև ՀՀ ԿԳՄՍՆ ու ԻԻՀ կոպերացիայի, աշխատանքի ու սոցիալական բարեկեցության նախարարության միջև մասնագիտական կրթության ու ուսուցման ոլորտում 2025-29թթ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։ Հաջորդը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ու ԻԻՀ ճանապարհների ու քաղաքաշինության նախարարության միջև քաղաքաշինության և շինարարության ոլորտներում համագործակցության փոխըմբռնման հուշագիրն էր։ ՀՀ առողջապահության նախարարության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ու ԻԻՀ առողջապահության ու բժշկական կրթության նախարարության սննդի ու դեղերի կառավարման վարչության միջև բժշկական արտադրանքի կարգավորման բնագավառում փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց։ Փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց նաև ՀՀ Ազգային արխիվի ու Իրանի ազգային գրադարանի ու արխիվի միջև։ Հաջորդ ՀՀ Ազգային գրադարանի ու ԻԻՀ ազգային գրադարանի ու արխիվի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրն էր։ ՀՀ պատմության թանգարանի ու ԻԻՀ ազգային թանգարանի միջև ևս համագործակցության փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց։ Ստորագրված վերջին փաստաթուղթը ՀՀ ԿԳՄՍՆ Կինոյի հիմնադրամի ու ԻԻՀ մշակույթի ու իսլամական առաջնորդության նախարարության միջև կինոփոխանակումների վերաբերյալ հուշագիրն էր։ |

«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
2509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
5909:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
366Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
360Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
357Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
233Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
312Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
270Երեկ, 11:07
