«Թուրքին սպասարկող «խալիչա» ենք դառնում, այս ամենի դեմ ամբողջ հայ ժողովրդի պայքարը պետք է լինի»․ Մարգարիտ Եսայան
![]() 274 Երեքշաբթի, 19 օգոստոսի, 2025 թ., 21:42 «Պատերազմ բերած, այդքան զոեր տված, Արցախը հանձնած, ՀՀ սուվերեն տարածքից 200 կմ-ից ավելին թշնամու հսկողության տակ թողած «ղեկավարը» իրավունք չունի խոսելու խաղաղության մասին, Նիկոլ Փաշինյանը մեր պետությունը և մեզ՝ բոլորիս տանում է գերեզմանային խաղաղության»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը։ Նրա դիտարկմամբ՝ ՀՀ-ն ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ Ադրբեջանի կողմից այլևս չի դիտարկվում որպես անկախ, ինքնիշխան պետություն, այլ դիտարկվում է որպես մի տարածք, որտեղ ունեն իրենց դրածոն, որն իրականացնում է իրենց քմահաճույքները։ Եսայանի խոսքով՝ Փաշինյանը Սյունիքը որպես ճանապարհ հանձնում է օտար ուժերին․ ստորագրված փաստաթղթում չկա որևէ իրավունք, որն ունենալու է ՀՀ-ն։ «Խելքներս գլուխներս պիտի հավաքենք․․․ Անհասկանալի անգործություն է, միայն ստատուսներով չպետք է պայքարենք։ Հայաստանը ոտնատակ տվեցին, մեծ միջանցք ենք դառնում։ Ձե՞ռք է տալիս այս իրավիճակը․․․ Այսինքն՝ մենք պետք է դառնանք թուրքին սպասարկող «խալիչա», որ մեր վրա ծնկեն ու նամազ անե՞ն, մենք էլ հանգիստ նստե՞նք, ես դրան համաձայն չեմ․․․ Այս ամենի դեմ ամբողջ հայ ժողովրդի պայքարը պետք է լինի»,- ընդգծեց Եսայանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
