Ի՞նչ ունեցվածքով է պաշտոնը լքել Սիմիդյանի կադրերից Տիգրան Գաբրիելյանը. «Ժողովուրդ»
![]() 224 Չորեքշաբթի, 20 օգոստոսի, 2025 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանի կադրերը մեկը մյուսի հետևից ազատվում են պաշտոններից։ Սեփական տրանսպորտային միջոց Գաբրիելյանը չի հայտարարագրել, սակայն շահագործում է սեփականության իրավունքով իրեն չպատկանող Lexus մակնիշի մեքենան։ Նրա բանկային ավանդները կազմում են 69 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ գրեթե 11 մլն դրամ, 3,5 հազար դոլար, 1.73 եվրո։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 12 հազար դոլար։ Տիգրան Գաբրիելյանի՝ նախորդ տարվա եկամուտը կազմել է 52 մլն 88 հազար դրամ, որից 15 մլն դրամն աշխատանքի վարձատրություն է ՇՄ նախարարությունից, իսկ 2 մլն 693 հազարը ՀՀ ՊԵԿ-ից ստացած եկամտային հարկի վերադարձ է։ Եկամտի մյուս մասը վարկեր են «Ակբա» բանկից և «Ամերիաբանկից»։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 32 մլն 895 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, ինչը մարելու համար էլ նախկին փոխնախարարը ՊեԿ-ից ստացել է եկամտահարկի վերադարձ։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
