«Երևանի բացատրությունները չփարատեցին Թեհրանի կասկածները»․ Սուրեն Սուրենյանց
![]() 196 Չորեքշաբթի, 20 օգոստոսի, 2025 թ., 16:36 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Հայաստան–Իրան․ անվստահության ստվերը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Երևանյան այցն ամփոփելով հիշեցրեց․ Այս խոսքերը հուշում են, որ Երևանի բացատրությունները չփարատեցին Թեհրանի կասկածները։ Իրանը շարունակում է զգուշավոր վերաբերվել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ դրանք դիտարկելով որպես սպառնալիք իր անվտանգությանը։ Թեև Երևանում ստորագրվեց մոտ տասնյակ փաստաթուղթ՝ ներառելով տարբեր ոլորտներ, դրանք հիմնականում տեխնիկական բնույթի էին և չանդրադարձան անվտանգության ու կայունության հարցերին։ Ահա թե ինչու հայ-իրանական հարաբերությունների վրա շարունակում է մնալ անվստահության ստվերը։ Այս ամենը նաև հետևանք է Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության․ Հայաստանը աստիճանաբար կորցնում է վստահությունը արտաքին աշխարհում։ Խաղաղության ու ապաշրջափակման խոստումների փոխարեն կարող ենք ստանալ արտաքին մեկուսացում։ Հայաստանի գլխավոր մարտահրավերը կայանում է այն բանում, թե ինչպես համադրել Վաշինգտոնում ստանձնած նոր պարտավորություններն ու ակնկալիքները Իրանի հետ կառուցողական հարաբերությունների պահպանման անհրաժեշտության հետ։ Եթե Երևանը չկարողանա ապահովել այդ նուրբ համադրությունը, ապա մեր երկիրը կարող է հայտնվել լուրջ ճնշումների և ռազմավարական ռիսկերի բախման առաջ»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
