«Փնթի, ափալ-թափալ ստորագրված «բարաթը» Փաշինյանը փուչիկի պես ուռացնելու է»․ Հայկ Մամիջանյան
![]() 119 Չորեքշաբթի, 20 օգոստոսի, 2025 թ., 23:06 «Փաշինյանը որպես խաղաղության գրավական է ներայացնում ՀՀ-ի ապաշրջափակումը, սակայն ՀՀ-ի ապաշրջափակման մասին ոչինչ ասված չէ այդ փաստաթղթում»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով վաշինգթոնյան հռչակագրին։ «Այնտեղ հստակ նշված է, թե ինչպես է Ադրբեջանը միանալու Նախիջևանի հետ, բայց թե ինչպե՞ս են հայերն օգտագործելու, օրինակ, Երևանից դեպի Մեղրի ճանապարհը, որը 100 կմ-ով կկարճանա, եթե Ադրբեջանով անցնես, այդ մասին չկա գրված, ավելին՝ ոչ մի տառ չկա գրված, թե ինչպես է Հայաստանն Ադրբեջանի միջոցով միանալու Ռուսաստանին»,- նշեց Մամիջանյանը՝ հավելելով, որ հետագայում բազմաթիվ խնդիրներ են ի հայտ գալու ՀՀ-ի համար, քանի որ «ՀՀ-ն որևէ վերահսկողություն չի իրականացնելու այդ ճանապարհի վրա․․․, և ՀՀ տնտեսությունն ամբողջապես կախվածության մեջ է ընկնելու թուրքական կապիտալից․․․»։ Պատգամավորի դիտարկմամբ՝ հերթական անգամ տեղի է ունենում խաբեություն․ «Փաշինյանը փաստացի տվել է այն, ինչ «միջանցքային» տրամաբանության մեջ պահանջում էր Ադրբեջանը, Ադրբեջանի պահանջով ուզում է փոխել նաև ՀՀ Սահմանդրությունը»։ «Սա փնթի փաստաթուղթ է՝ բացառապես ներքին սպառման համար, որը Փաշինյանը փուչիկի պես ուռացնելու է։ ԱՄՆ-ը անվտանգային երաշխիքներ չի տալիս․․․ ՀՀ անունից բանակցող անձինք խնդիրները չեն դիտարկում, որովհետև իրենց պետք է ափալ-թափալ ստորագրված մի «բարաթ», որի վրա լինի Ալիևի ստորագրությունը, որպես բունուս՝ նաև Թրամփին ստորագրությունը, որով իրենք գնալու են ընտրությունների»,- ընդգծեց Մամիջանյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
