«Նիկոլը խաբելու է՝ ասելով՝ խաղաղություն, բայց այս փաստաթուղթը նոր պատերազմի դուռ է»․ Նաիրա Զոհրաբյան
![]() 284 Չորեքշաբթի, 20 օգոստոսի, 2025 թ., 23:36 «Փաշինյանը փորձեց հասարակությանը վաճառել ամենապահանջարկված թոփ ապրանքը՝ խաղաղություն, որը չկա: Այն, ինչ ստորագրվեց Վաշինգթոնում, որևէ կապ չունի խաղաղության հետ»,- «168Ժամ»-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ուղերձին, այս տեսակետը հայտնեց քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը: Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացրեց հասարակությանը. «Պատահական չէ, որ ինքն անընդհատ խոսում է համերգներից, անընդհատ ասում է, որ հասարակությունն ուզում է «տժժալ», ուրախանալ, ինքն այսպես բթացնում է հասարակության ամենազգայուն կետերը․․․ Իսկ դրա ֆոնին մենք տեսնում ենք վտանգավոր թեզեր իր ուղերձում, որ «մեր տարածքում կան ադրբեջանական հողեր»՝ նկատի ունենալով անկլավները, և ես չեմ բացառում, որ ինչպես Արցախը հանձնեց, այդպես էլ առաջիկայում «բանտիկը» վրան կապած կհանձնի Տիգրանաշենը և մյուս անկլավները»,- ընդգծեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը որևէ փաստաթղթով չի ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը։ «Նիկոլը հիմա խաբելու է՝ ասելով՝ խաղաղություն, բայց մենք պետք է բացատրենք, որ դա խաղաղություն չէ․․ Այս փաստաթուղթը առոչինչ է, խաղաղություն չէ, դա նոր պատերազմի դուռ է»,- ընդգծեց Զոհրաբյանը։
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
