«Կապանի դեսպանահավաքում ի՞նչ է ուղենշել Նիկոլ Փաշինյանը դեսպանների համար». Հակոբ Բադալյան
![]() 58 Երեկ, 21:48 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կապանում տեղի է ունեցել ամենամյա դեսպանահավաք, երբ տարբեր երկրներում եւ միջազգային կազմակերպություններում Հայաստանի դեսպանները հավաքվում են եւ հանդիպում վարչապետի եւ ԱԳ նախարարի հետ, քննարկելով արտաքին քաղաքական ուղենիշներ եւ այլն: Պետք է ենթադրել, որ այս անգամ դեսպանահավաքի հիմնական թեման եղել է օգոստոսի 8-ի եռակողմ հռչակագիրը, «Թրամպի ուղին»: Բայց, հարց է առաջանում, թե ի՞նչ է ուղենշել Նիկոլ Փաշինյանը դեսպանների համար: Օրինակ այն, ինչ նա կիրառում է ներքին լսարանի համար, պարզ է. Վաշինգթոնում տեղի ունեցածը, որ ըստ էության քիչ կապ ունի բուն խաղաղության եւ Հայաստանի ապաշրջափակման հետ, ներկայացնել հենց որպես խաղաղության ու ապաշրջափակման անշրջելի իրողություն, դրա դիմաց ակնկալելով էլեկտորալ էֆեկտ: Դեսպանները, սակայն, ունեն այլ «ներքին լսարան»: Նրանց «ներքին լսարանը» այն երկրների վերնախավերն են, որտեղ աշխատում են նրանք: Այդ վերնախավերին ներկայացնել օգոստոսի 8-ն այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը եւ մերձիշխանական փորձագիտական շրջանակը ներկայացնում է ներքին լսարանին, կլինի ծիծաղելի: Կարծում եմ՝ այդպես ներկայացնելու դեպքում արտերկրի վերնախավերը պարզապես կլսեն ու կծիծաղեն Հայաստանի դեսպանների վրա, առերեւույթ իհարկե ծիծաղը թաքցնելով քաղաքավարի ժպիտի ներքո: Այդ դեպքում, ի՞նչ պետք է անեն Հայաստանի դեսպանները թե օգոստոսի 8-ի հետ, թե ընդհանրապես: Այս հարցը իրականում բավականին բարդ է առաջին հերթին նրանով, որ Հայաստանն այսօր չունի ներքին բովանդակություն: Ցանկացած երկրի արտաքին քաղաքականություն միտված է սպասարկել ներքին բովանդակությունը, ներքին արժեհամակարգային, գաղափարական ուղենիշները: Մինչդեռ, դրանք ըստ էության չկան: Պարզապես մարդկային կենցաղային կարիքների վրա կառուցված ներքին խաղը հնարավոր չէ վերածել արտաքին կոնցեպտուալ քաղաքականության, որ մի բան էլ այդ քաղաքականությունը ներկայացնեն դեսպանները: Այդ իմաստով, թերեւս հասկանալի է դեսպանների բավականին բարդ վիճակը: Եթե նրանք աչքի ընկնեն սեփական նախաձեռնողականությամբ, ապա կարող են «ընկնել» այսպես ասած ղեկավարության աչքից, ինչպես ասում են՝ ոչ մի լավ գործ չի մնա անպատիժ: Հետեւաբար, մարդկային ու մասնագիտական բարեխղճության պայմաններում դեսպանների մի զգալի մասը իհարկե կաշխատի Հայաստանի շահի հանդեպ մեծ նվիրումով, բայց այդ շահը սպասարկելու գործի՝ մեծ անհարմարավետությամբ: Դե, իսկ կան նաեւ դեսպաններ, որոնց համար գլխավորը անշուշտ անձննական հարմարավետությունն է, հատկապես այսպես ասած մեծ պահանջարկ վայելող ուղղություններով դեսպան նշանակվելու համար: Հատկապես, որ նրանց մի զգալի մասն էլ կադրային դիվանագետներ չեն, կայացած չեն թե մասնագիտական, եւ շատերն էլ՝ մարդկային կենսափորձի իմաստով: Ընդհանրապես, տրամաբանությունը հուշում է, որ առավել դյուրին պետք է լինի աշխատող ու նվիրված դեսպանների դրությունը, բայց Հայաստանի պարագայում համարձակվում եմ ենթադրել, որ հակառակն է: Շատերն այս առնչությամբ ասում են, որ, եթե կա այդ անհարմարավետությունը, ո՞վ է պարտադրում աշխատել: Այս առնչությամբ իմ կարծիքը տարբեր է, եւ առնվազն միարժեք չէ գնահատականս: Ի վերջո, առավել հակված եմ նախկին արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի այն համեմատությանը, որ նա արեց տարիներ առաջ՝ երբ դեռ նախարար էր: Նա դիվանագետներին համեմատեց խրամատում կանգնած զինվորի հետ, ասելով, որ դիվանագետներն էլ իրենց խրամատում են: Ես ինքս այդ ժամանակ հոդվածով անհամաձայնությունս եմ հայտնել նրա հետ, բայց ժամանակի ընթացքում այդուհանդերձ եկել համոզման, որ ուղիղ համեմատության մեջ իհարկե անհամադրելի են զինվորի ու դիվանագետի դիրքերը, երբ զինվորի պարագայում սեղանին դրված է պարզապես նրա կյանքը: Բայց, ընդհանուր տրամաբանության առումով, կարծում եմ դիվանագիտական դաշտում էլ կա այն, ինչ օրինակ զինվորական դաշտում: Մասնավորապես, մենք կոչ չենք անում իշխանության քաղաքականության հետ անհամաձայն զինվորին վայր դնել զենքը եւ հրաժարվել պետության պաշտպանության իր գործառույթից: Դիվանագետի պարագան, կրկնեմ, նույնական չէ, բայց համեմատելի է այն իմաստով, որ յուրաքանչյուր դեսպան՝ մարդկային ու մասնագիտական բարեխղճության պարագայում թերեւս դիտարկում է թեկուզ իր մեկ առանձին վերցրած համեստ ուղղությամբ թեկուզ մեկ առանձին վերցրած հաջող քայլով նպաստել Հայաստանին: Գուցե պատկերացումս նաիվ է, բայց համենայն դեպս՝ այդպիսին: Ընդ որում, այդպիսին է նաեւ տարիների ընթացքում ինձ հայտնի դարձած մի շարք օրինակների արդյունքում, որոնք իհարկե հանրայնորեն չեն լինում հասանելի՝ տարբեր պատճառներով»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Այն, որ երկիրը 7 տարի ղեկավարում է դավաճան, հեչ, ադրբեջանական արմատներով երգչուհին՝ մեջ». Տիգրան Աթանեսյան
3800:12«Մենք ապրում ենք Արևմտյան գերիշխանության դարաշրջանի ավարտը». ԱՄՆ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան
44Երեկ, 23:30Անկարայում ձերբակալվել է Մեքենաշինական և քիմիական արդյունաբերության վարչության նախկին նախագահը
175Երեկ, 22:54«Ես ձերբակալվել եմ ֆրանսիական ոստիկանության կողմի սխալի պատճառով». Պավել Դուրով
99Երեկ, 22:36«Ալյասկայում Պուտինը Թրամփին վերադարձրեց իր ազդեցության տակ». Բոլթոն
104Երեկ, 22:06«Կապանի դեսպանահավաքում ի՞նչ է ուղենշել Նիկոլ Փաշինյանը դեսպանների համար». Հակոբ Բադալյան
58Երեկ, 21:48Կոտրած ոտքով 12 օր լեռնագագաթին մնացած լեռնագնացուհուն փրկելու վերջին փորձը կարվի, եթե նա ողջ լինի
105Երեկ, 20:49«Դասալիքներից կազմված ջոկատով Արման Բաբաջանյանը կպահի Հայաստանի բոլոր սահմանները». Արգիշտի Կիվիրյան
73Երեկ, 20:24