«Գուցե լոլիկով պետք է ավելի լուրջ զբաղվել»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը քննարկում է «2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը հաստատելու մասին» նախագիծը։ Էկոնոմիկային նախարարի զեկուցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց․ «Մեզ համար բերքը քիչ է լինում՝ պրոբլեմ է, շատ է լինում՝ պրոբլեմ է․․․Անսպասելի տեղեկատվություն էր, որ արդյունաբերական լոլիկի էսքան մեծ ծավալի արտադրություն ունենք։ Կարծում եմ իմաստ կա աշխատելու, թե կարո՞ղ ենք արդյոք որևէ աջակցության ծրագիր անենք, որպեսզի մի իքս պահի ստիպված չլինենք լոլիկի մթերումը սուբսիդավորենք։ Եթե այս տարի ռեկորդային բերք ենք ստացել, պետք հասկանանք՝ ի՞նչն է պատճառը, գուցե նոր ընկալումներ են ձևավորվել և լոլիկով պետք է ավելի լուրջ զբաղվել։ Մենք ոնց որ թե գյուղանտնեսության ոլորտում ևս թևակոխում ենք կայուն զարգացման փուլ»,- ասաց Փաշինյանը։
Նշենք, որ ըստ նախագծի ՀՀ-ում լոլիկի մթերմանն աջակցելու նպատակով տնտեսվարողներին կտրամադրվի սուբսիդիա․
2000 տոննան գերազանցող մթերման դեպքում լոլիկի յուրաքանչյուր 1 կգ դիմաց կտրամադրվի 10 դրամի չափով աջակցություն։ Նախապայման է սահմանվում, որ լոլիկի նվազագույն գինը չի կարող լինել 40 դրամից ցածր և լոլիկի ամբողջ ծավալը պետք է մթերվի։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
32703.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
32603.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
36403.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
38503.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
31503.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
111202.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
40501.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
139001.09.2026, 18:06