«Փաշինյանն արել է մի հայտարարություն, որը «մանրադրամ» է տալիս Թուրքիային»․ Հակոբ Բադալյան
![]() 119 Հինգշաբթի, 28 օգոստոսի, 2025 թ., 20:36 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է Իսրայելի վարչապետ Նաթանյահուի հայտարարությանը, որ վերաբերում էր հայերի ցեղասպանության ճանաչմանը: Փաշինյանն ասել է, որ Նաթանյահուի հայտարարությունը որեւէ կապ չունի հայ ժողովրդի եւ Հայաստանի շահերի հետ: Երիցս իրավացի է: Նաթանյահուի նման ռազմական հանցագործը որքան քիչ խոսի հայերի ցեղասպանության մասին, այնքան՝ լավ: Նաեւ միանգամայն համաձայն եմ Փաշինյանի այն գնահատականին, որ մենք չպետք է թույլ տանք, որ հայերի ցեղասպանության ճանաչման հարցը դառնա աշխարհաքաղաքական մանրադրամ: Ինքս բազմաթիվ անդրադարձեր եւ հոդվածներ եմ ունեցել այս թեմայով: Բայց, դրանից զատ, Նիկոլ Փաշինյանը արել է մի հայտարարություն, որը «մանրադրամ» է տալիս Թուրքիային: Մասնավորապես, նա հայտարարում է, որ շատ երկրներ են ճանաչել ցեղասպանությունը, բայց ի՞նչ է շահել Հայաստանը դրանից: Ցեղասպանության ճանաչումը վիճակախաղ չէ, որ Հայաստանը շահեր ինչ որ բան եւ այդ բանը հնարավոր լիներ մատնացույց անել՝ «ահա սա ենք շահել» տրամաբանությամբ: Այստեղ հարցը իհարկե գնահատողական տիրույթում է: Մեկը կարող է փաստարկել, որ միջազգային ճանաչման օրինակները նպաստել են Հայաստանի շուրջ անվտանգության որոշակի շերտի ձեւավորման, մյուսը կարող է այդ հարցում լինել թերահավատ: Սակայն, այստեղ տեսակետների կամ գնահատումների տարբերությունը կարող է լինել միայն ներքին քննարկումների առարկա, բայց ոչ երբեք՝ այլ պետություններում հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման կամա, թե ակամա արժեզրկման առարկա: Իսկ Նիկոլ Փաշինյանը իր հայտարարությամբ արժեզրկում է այդ ճանաչման ակտերը: Մինչդեռ այստեղ հարցը լոկ քաղաքական չէ, այլ նաեւ արժեքային ու բարոյական: Բոլորս հասկանում ենք, որ այդ ճանաչումների առնվազն գերակշռող մասի հետեւում այդ երկրների քաղաքական շահն է, շատ դեպքերում խնդիրները Թուրքիայի հետ, եւ այլն, եւ այլն: Բայց, նույն տրամաբանությամբ, Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող ցանկացած հարցի կարող ենք մոտենալ այդ կերպ, ասելով, օրինակ, որ Հայաստանին ժպտացին՝ որպեսզի բարկացնեն Ալիեւին, Էրդողանին կամ չգիտես ում: Հետեւաբար, քաջ գիտակցելով, որ բոլոր դեպքերում հետեւում քաղաքական շահն է, այդուհանդերձ նաեւ պետք է պատկերացնենք, որ ի վերջո միջազգային հարաբերությունները ձեւավորովում են այդ շահերի հանգույցներով, փոխադարձությամբ, համադրությամբ՝ բացահայտ կամ լռելյայն: Եվ միշտ չէ, որ չափելիությունը այսպես ասած «իրեղեն» է: Նիկոլ Փաշինյանը, իմ խորին համոզմամբ, լավ պատկերացնում է այդ ամենը: Հարցն այստեղ այն է, որ նա ցեղասպանության միջազգային ճանաչման հանգամանքը արժեզրկում է մտածված, քանի որ այդ հարցը ոչ միայն չունի իր քաղաքական օրակարգում, այլ թերեւս ունի հարցի առնչությամբ «նիհիլիստական» հռետորաբանության ակնկալիք, որ ձեւակերպել է Թուրքիան: Հետեւաբար, պետք է հանրայնորեն արժեզրկել հարցը, ինչպես հետեւողական ու հանրայնորեն արժեզրկվում է արցախյան շարժումը: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
10610:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
8509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
9009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
388Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
382Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
371Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
238Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
321Երեկ, 12:57
