«Միջանցքի մասին հարևան Իրանից երկու բնույթի գնահատականներ ենք լսում». «ՀայաՔվե»
![]() 192 Երկուշաբթի, 01 սեպտեմբերի, 2025 թ., 01:12 «ՀայաՔվե»-ի թելեգրամյան գրառումը․ «Միջանցքի մասին հարևան Իրանից երկու բնույթի գնահատականներ ենք լսում: Օրինակ, հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդականը շատ կոշտ դիրքորոշում հայտնեց, իսկ ահա Իրանի նախագահն ասում էր, որ այն ոչ թե միջանցք է, այլ տարանցիկ ճանապարհ։ Իրանն իրականում կառավարում է հոգևոր առաջնորդը, ոչ թե նախագահը, հետևաբար՝ բացառված չէ, որ նախագահն, ի վերջո, փոխի իր դիրքորոշումը, վերանայի այն կամ համապատասխանեցնի հոգևոր առաջնորդի մոտեցման հետ։ Կան տվյալներ, որ Փաշինյանի և Փեզեշքիանի խոսակցությունը բավական կոշտ ու ծանր է եղել: Փաշինյանին հորդորել են չխաբել իրենց, քանի որ սա ինչ-որ առևտրային հարց չէ, և եթե այստեղ ԱՄՆ անգամ մեկ զինված ներկայացուցիչ է մտնելու, դա արդեն իսկ խնդիր է Իրանի համար: Ի դեպ, իրանական կողմի հաղորդագրություններում դա առկա է, Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրությունների մեջ՝ ոչ»: Աղբյուրը` ՀայաՔվե |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
