Երկուշաբթի, 10 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Լավ առիթ է, որ Սամվել Շահրամանյանը պատմի Արցախի վերջին դեպքերի մասին»․ Թաթուլ Հակոբյան

«Լավ առիթ է, որ Սամվել Շահրամանյանը պատմի Արցախի վերջին դեպքերի մասին»․ Թաթուլ Հակոբյան
102
Երկուշաբթի, 01 սեպտեմբերի, 2025 թ., 13:12

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր իմ ձեռքի տակ կլինի Հայաստանի/Հայոց պատմություն դասագրքի 9-րդ դասարանի նոր հրատարակությունը, որ շատ քննադատվել է ընդդիմության կողմից:
Այն կարդալուց հետո, նկատի ունեմ Արցախի մասին Նժդեհ Հովսեփյանի մասը, անպայման կարձագանքեմ: Արցախի մասին իմ ունեցած գիտելիքներն ու տարիների փորձը, մի քանի հատորներն ու բազմաթիվ ուսումնասիրությունները ինձ թույլ են տալիս գրաքննեմ այդ հատորը:
Միանգամից ասեմ, որ Նժդեհի մասին շատ լավ կարծիք ունեմ, չեմ կասկածում նրա ակադեմիական բարեխղճությանը: Նրան համարում եմ այն քիչ հայ պատմաբաններից, որոնք պատմաբան են և պատմությունը չեն խառնում հայրենասիրության և երազանքի ու ցանկությունների հետ:
Բայց այսօր այլ բան եմ ուզում գրել:
Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն ու նրա աջակիցները, ովքեր դատի են տալիս՝ լինի իրավական կամ պատմական իմաստով, իմ կարծիքով, այլ բան պետք է անեն:
Նրանք և առաջին հերթին պարոն Շահրամանյանը, պետք է պատմեն Արցախի վերջին շաբաթների, օրերի ու ժամերի դեպքերը, թեկուզ իրենց տեսանկյունից:
Դա պետք էր անել ավելի վաղ, բայց հիմա նոր լավ առիթ է դա անելու:
Մտածող մարդիկ կհասկական, թե ինչ է իրականում տեղի ունեցել»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան