«Բա որ ամեն ինչ այդքան լավ է, այս նոր վարկերը ինչի՞ եք վերցնում». Արմեն Եղիազարյան

405
Հինգշաբթի, 04 սեպտեմբերի, 2025 թ., 01:12
ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետությունը առողջապահության ոլորտի համար նորից վարկ է վերցնում 45.3 միլիոն եվրո, որը մոտ 53 միլիոն դոլար է։
Օրեր առաջ անդրադարձել էի, որ ՀՀ պետական պարտքը հատել է 14.1 միլիարդ դոլարը (մինչև 2018-ի հեղափոխությունը պետական պարտքը եղել է ընդամենը 6.8 միլիարդ)։
Հիմա մի բան անհասկանալի է, օր ու մեջ կառավարությունից հայտարարում են, թե որքան գումար հետ բերեցին, տնտեսությունը թռիչքային աճում է ու էլի նման հեքիաթներ։ Բա որ ամեն ինչ այդքան լավ է, այս նոր վարկերը ինչի՞ եք վերցնում ու բարդում ժողովրդի ուսերին:
Ուր են գնում ՀՀ տնտեսության «թռիչքային աճի» արդյունքում գեներացված գումարները, որ ամեն գործի համար պարտք եք վերցնում դրսից...»:
Աղբյուրը` Արմեն Եղիազարյան

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
26719.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
25019.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
151216.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
124315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
73814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
163713.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
74712.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
198810.11.2026, 19:37