Ինչու է Ռուսաստանն արգելում «Սպայկա»-ի մուտքը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ Հայաստանի ամենախոշոր բեռնափոխադրող ընկերության՝ «Սպայկա»-ի 100-ից ավելի բեռնատարների մուտքը Ռուսաստան դադարեցված է: Ռուսաստանի իրավապահ մարմիններն առանց որևէ պատճառաբանության կանգնեցրել են բեռնատարները: ՀՀ պատկան մարմինները հայտարարել են, որ բեռների որակի հետ կապված ահազանգեր ռուսական կողմից չեն ստացել։
Քաղաքական շրջանակներում խոսում են, որ Ռուսաստանի՝ «Սպայկայի» նկատմամբ վերաբերմունքը քաղաքական է: Վերջին շրջանում այս ընկերության տնօրենը հաճախ է ընդունում Հայաստանում ԱՄՆ դեսպանին, և այդ մասին հաղորդագրություններ, տեսանյութեր են տարածում, ինչը դուր չի գալիս ռուսներին:
Վերջին հանդիպումը մոտ երկու շաբաթ առաջ է կայացել։
«Դեսպան Քվինը եւ ԱՄՆ դեսպանատան պատվիրակությունը շրջեցին ընկերության արտադրական հզորություններում, իսկ այցի ավարտին՝ քննարկումների սեղանի շուրջ, ունեցան մտքերի փոխանակում ԱՄՆ-Հայաստան տնտեսական կապերի խորացման վերաբերյալ»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում։ «Սպայկա»-ն Հայաստանի ամենախոշոր ագրոհոլդինգն է։
Բեռնատարների արգելափակումը կարող է լուրջ հարված հասցնել ոչ միայն ընկերությանը, այլեւ Հայաստանի գյուղմթերք արտադրողներին՝ ստեղծելով լրջագույն խնդիրներ արտահանման ուղղությամբ»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
32703.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
32603.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
36403.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
38503.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
31503.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
111202.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
40501.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
139001.09.2026, 18:06