«Գաղափարաքաղաքական ուղերձներ Չինաստանից, որոնք ստիպում են մտորել». Գարիկ Քեռյան
![]() 340 Ուրբաթ, 05 սեպտեմբերի, 2025 թ., 22:12 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի քանի գաղափարաքաղաքական սիմվոլներ և ուղերձներ Չինաստանից, որոնք կրկին ստիպում են մտորել. Սի Ծինփինը կրում էր շատ համեստ և զինվորա-հեղափոխական ոճի կոստյում, նույնպիսի կոստյում էր կրում Մաո Ցզե Դունը, չին կոմունիստների առաջնորդն ամբողջ կյանքի ընթացքում: Զինվորական շքերթն անցնում էր Մաոի դամբարանի առջևով: Մենք դեռ հիշում ենք Մարքս-Էնգելս-Լենին-Ստալին-Մաո քառյակի նկարը: Այսինքն՝ Չինաստանի կառավարող քաղաքական ուժը շարունակում է մնալ կոմունիստական գաղափարաքաղաքական հենքի վրա: Հեռավոր Արևելքում և հարավասիական տարածաշրջանում միլիտարիստական Ճապոնիայի ջախջախումով ավարտվեց երկրորդ աշխարհամարտը: Արևմուտքի դաշնակից Ճապոնիան է կրում ռուս, կորեացի և չին ժողովուրդներին պատճառված զրկանքների և զոհերի պատասխանատվությունը: Արևմտյան բլոկի և Ճապոնիայի բացակայությունը մասնակից պետությունների ցուցակից: Մարդկության պատմության մեջ ամենամեծ ռազմական շքերթը և ՌԴ-ՉԺՀ-Հնդկաստան եռամիասնության ցուցադրումը դնում է նոր աշխարհակարգի հիմքը: — Եվրասիական ինտեգրացիայի կառույցների՝ ՇՀԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ սերտացման ստարտ: Աշխարհի թիվ մեկ տնտեսության դափնեպսակին ՉԺՀ-ն ներկայացրեց նաև ռազմական առումով գլոբալ առաջնորդության հայտը»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
