«Ոչ ոք իրավունք չունի թոշակառուների սոցիալական հարցը հակադրել բանակին»․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես՝ Հրայր Կամենդատյանս, հանդիսանում եմ «Հայաքվե» միավորման վարչության անդամ և սոցիալ տնտեսական հանձնաժողովի ղեկավար։ Երեկվանից մեր թոշակառուներին դիմել եմ ու ասել՝ նրանց թոշակները պետք է բարձրացնել առնվազն 50%-ով։ Արդեն շուրջ 300 հազար մարդ արձագանքել է իմ կոչին։ Բայց ՔՊ-ի դեմագոգները որոշել են հակադարձել։ Եվ ահա թեմայի մեջ թակարդվել է գեներալ Գագիկ Մելքոնյանը։
Նա ասում է՝ իբր թոշակները բարձրացնելու համար պետք է կրճատել բանակի ծախսերը։ Սա վտանգավոր մանիպուլյացիա է։ Ոչ ոք իրավունք չունի թոշակառուների սոցիալական հարցը հակադրել բանակին։
Ես հստակ ասում եմ․ թոշակների բարձրացման համար պետք է ոչ թե կրճատել անվտանգային ծախսերը, այլ ապահովել հարկերի և տուրքերի արդյունավետ կառավարում, վերջ տալ կոռուպցիային, բյուջեի եկամուտները իրականում աճեցնել։
Գեներալը փորձում է խեղաթյուրել, մոլորեցնել մարդկանց և զրկել երկիրը պաշտպանական ռեսուրսից։ Դա չի հաջողվելու։
Մենք ասում ենք․ անվտանգության ծախսերը կրճատել պետք չէ։ Բանակը պետք է հզորանալ նոր սպառազինությամբ։
Թոշակները պետք է բարձրացնել առնվազն 50%-ով։ Մեր ծնողներն արժանի են արժանապատիվ կյանքի։
Այսօր ընտրությունը պարզ է․
Գեներալը անցյալ է,
Մենք ապագա ենք՝ արժանապատիվ խաղաղությամբ ու արժանապատիվ թոշակով։
Կեցցե հայկական հզոր բանակը։
Կեցցե հայ արժանապատիվ թոշակառուները»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
32403.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
32303.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
36103.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
38203.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
31403.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
110702.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
40401.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
138501.09.2026, 18:06