«Ի՞նչն է պատճառը, որ իրավապահները բոլորի հետևից եկան՝ բացի ձեզնից»․ լրագրողը՝ Հովհաննես Ավետիսյանին
![]() 327 Շաբաթ, 06 սեպտեմբերի, 2025 թ., 12:12 Ասուլիսի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց՝ «սկանդալային զրույցում Բագրատ Սրբազանի հետ խոսող Հովհաննես Ավետիսյանն ազատության մեջ է, նրա նկատմամբ որևէ մեղադրանք չկա։ Ի՞նչն է պատճառը, որ իրավապահները բոլորի հետևից եկան՝ բացի ձեզնից»։ Հարցին պատասխանեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը․ «Իրենք ձեռքի տակ ունեն բոլոր ձայնագրությունների օրիգինալները, գիտեն՝ էս մարդուն որ կանչեն հարցաքննության, պատմելու է էն ամենը, ինչն իրենք ունեն և ինչը խաղաղ անհնազանդության մասին է։ Դրա համար ես էսօր արձագանքեցի պարոն Ավետիսյանի հայտարարությանը՝ էստեղ ներկա գտնվել ու նոր նյութեր բերել գործից, հանձնել իրեն, որտեղ երևում է՝ ինչպես է ինքը որպես փորձագետ, փորձում ոչ բռնի, խաղաղ անհնազանդության ակցիաների վերաբերյալ դասախոսություն ընթերցում մի խումբ մարդկանց համար։ Բայց խիստ զարմացանք, որ տեսանք՝ նույնիսկ որպես վկա չի հրավիրվել»։ Ավետիսյանն ասաց, որ համակարծիք է Խուդոյանի հետ։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
