«Դարերով մեզ փորձել են մանկուրտ դարձնել, հիմա էլ են փորձում»․ Վարդան Բալյան
![]() 179 Շաբաթ, 06 սեպտեմբերի, 2025 թ., 13:00 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2013 թվականին Մեծ Բրիտանիայում անցկացված հարցման արդյունքներով բրիտանական ընտանիքների անդամների կամ մերձավոր ազգականների 46 տոկոսը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին: Պատերազմի մասնակից արևմտյան բոլոր երկրներում մինչ այսօր կայուն հետաքրքրություն կա այդ պատերազմի նկատմամբ, քանի որ շատ քիչ ընտանիքներ են եղել, որ առնչություն չեն ունեցել Առաջին աշխարհամարտի հետ: Հայաստանում թերևս այսօր չկա գեթ մեկ ընտանիք, որի պատմությունը անմասն է մնացել այդ դեպքերից: Իմ հայրական պապի եղբայրը ռազմաճակատ է զորակոչվել 22 տարեկան հասակում 1914 թվականին, զոհվել ու թաղվել հեռավոր Ռումինիայում, երբ ընդամենը 25 տարեկան էր: Պատերազմին մասնակից կայսերական բանակներում ողջ մնացած հազարավոր հայ զինվորներ, երբ Հայաստանն անկախ էր հռչակվել, վերադարձել և զինվորագրվել են Հայկական բանակին: Նրանցից էլ շատերը զոհվել են...Զոհվածներին էլ, ողջերին էլ մենք ուղղակի մոռացել ենք: Հայրենիքից դուրս ու հայրենիքում զոհված հայ զինվորներից շատ քչերը միայն գերեզմաններ ունեն, որտեղ տապանաքարերի վրա նրանց անունն է գրված: Աղբյուրը` Վարդան Բալյան |

«ՀՀ-ում բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4310:06
Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2810:00
«Իրանը կբանակցի, հակառակ դեպքում կբախվի այնպիսի խնդիրների, ինչպիսիք երբեք չի տեսել»․ Թրամփ
8909:56
«Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ՝ սպառնալիքների ներքո»․ Ղալիբաֆ
11609:33
Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում․ «Հրապարակ»
9409:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 2-րդ մասը (տեսանյութ)
11008:54
«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
13903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
213Երեկ, 22:30
