Ուկրաինան հարվածներ է հասցրել Սոչիում Պուտինի նստավայրի մոտ

Սեպտեմբերի 9-ի գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սոչիի վրա, այդ թվում՝ նախագահական «Բոչարով Ռուչեյ» նստավայրի մոտ գտնվող տարածքի վրա։ Սա տեղի է ունեցել Ուկրաինայի տարածքում ռուսական զանգվածային հարվածից կարճ ժամանակ անց, որի հետևանքով վնասվել էր Կիևի կենտրոնում գտնվող՝ Ուկրաինայի նախարարների կաբինետի շենքը։
Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հարձակումը չի ազդել Պուտինի ժամանակացույցի վրա։ «Նախագահի ժամանակացույցը անփոփոխ է։ Այն իրականացվում է ըստ պլանի», - ՏԱՍՍ-ին ասել է Պեսկովը։ Գործակալությունը նշում է, որ նախորդ օրը Պուտինը Սոչիի իր նստավայրից մասնակցել է BRICS-ի առցանց գագաթնաժողովին։
Սեպտեմբերի 7-ի գիշերը Ռուսաստանը ռեկորդային հարված հասցրեց Ուկրաինային։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ ռուսական բանակը օգտագործել է 823 օդային հարձակման միջոց, այդ թվում՝ 810 «Շահեդ» տիպի հարվածային անօդաչու թռչող սարք, 9 «Իսկանդեր-Կ» թևավոր հրթիռ և 4 «Իսկանդեր-Մ/ԿՆ-23» բալիստիկ հրթիռ։
Հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ 3 ամսական երեխա, և վիրավորվել է ավելի քան 20 մարդ։ Կիևում նախարարների կաբինետի շենքը լուրջ վնաս է կրել, որտեղ հրդեհը տարածվել է 1000 քմ մակերեսով՝ ոչնչացնելով վարչապետի գրասենյակը և կառավարության նիստերի դահլիճը։ Սկզբում հաղորդվել էր, որ անօդաչու թռչող սարք է հարվածել, սակայն Կիևը հետագայում հայտարարեց, որ կառավարական թաղամասի վրա հարվածը կատարվել է «Իսկանդեր» հրթիռով։

«Հուսով եմ՝ որևէ խմբակցություն սխալ որոշում չի կայացնի». Հովհաննես Իշխանյան
4800:18
Լիբերիան կընդունի ԱՄՆ-ից արտաքսված՝ երրորդ երկրի 1200 քաղաքացու
12100:11
«Գուցե ակնարկում ա, որ ռեժիմով ծեծ ա ուտում տանը»․ Արթուր Դանիելյան
6900:06
«Ոսկու սրբազան նշանակության մասին». Անուշ Հակոբյան
62Երեկ, 23:18
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Գրիգորյան
49Երեկ, 23:12
Լիբանանն Ասադի իշխանության գեներալին կարտահանձնի Սիրիային
155Երեկ, 22:47
«Ռուսաստանը կարող է Մեծ Բրիտանիան դիտարկել՝ որպես հակամարտության կողմ». Լավրով
181Երեկ, 21:31
«Ձեր որդու վերադարձի տեսանյութը հանրայնացնելիս ձեր աչքի առաջ չեկա՞ն այն ծնողները, որոնց որդիները տուն չվերադարձան». Նաիրա Մարգարյան
80Երեկ, 20:42