«Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Yerevan.Today-ին, ինձ, Hayeli.am-ին»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրեր առաջ ստացել ենք ծանուցում Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցչից՝ հերքման պահանջի մասին։ «Կարճ ասած» հաղորդման թողարկումներից մեկը Փաշինյանը համարել է զրպարտություն և վիրավորանք իր հասցեին, իր «բարի համբավի արատավորում»։
Մի հատ էլ նայեցի հաղորդումը և չգտա որևէ տող, որը իրավական մասով կարող էր խնդիր առաջացնել։ Դիմեցի մեր կայքի հետ աշխատող փաստաբանական գրասենյակին, խնդրեցի հուշել, թե որ մասով են հերքման կարիք տեսնում։ Իրենք ևս չգտան զրպարտություն կամ վիրավորանք պարունակող խոսք։ Ուստի առաջարկեցին հետադարձ նամակով խնդրենք՝ Փաշինյանի փաստաբանը ճշգրտի, թե կոնկրետ որոնք են համարում արատավորող, վարկաբեկող ձևակերպումներ։ Նյութը, նշեմ, COP17-ի ուռճացված գնումների մասին էր։
Նամակը ուղարկեցինք, և փոխանակ պատասխանին, այսօր մամուլով կարդացի, որ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Yerevan.Today կայքին, ինձ՝ գլխավոր խմբագրիս, «Hayeli.am»-ին, որը ևս իր հարթակում տեղադրել է թողարկումը։
Ակնհայտ է, որ Փաշինյանը ազատ մամուլի և վերլուծաբանների նկատմամբ ճնշումներին նոր թափ է հաղորդել և չի խորշում դա անել անձնապես, դատի եմ տալիս, որովհետև ինձ քննադատում ես։ Սրա նպատակը չեմ կարծում դատի տալով փող աշխատելն է, այլ այն, որ իր մասին դադարենք խոսել, դադարենք քննադատել։ Մեզանից նա վտանգ է տեսնում։
Ես շատ լավ գիտեմ՝ որն է վիրավորանքը, որն է զրպարտությունը, ի վերջո՝ արդեն 9 տարի աշխատում եմ այս մթնոլորտում։
Փաստաբանների հետ խորհրդակցելու արդյունքում կհստակեցնենք մեր հետագա անելիքները»։

«Ես սիրով կախել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարն իմ սենյակում». Սոնա Ղազարյան (տեսանյութ)
1514:48
«Սահմանադրության նախագիծը պետք է մնա ԱԺ պատերի ներսում՝ որպես մերժված փաստաթուղթ»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
3914:36
«2014թ․ Սերժ Սարգսյանը ոչ մեկին գործարք չի առաջարկել»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
4814:24
«Վերամիավորման ակտը վկայակոչելն այլևս ակտուալ չէ». Սոնա Ղազարյան (տեսանյութ)
4414:18
«Ռուսաստանը լավ դաշնակից չէ, բայց ուժեղ թշնամի կարող է դառնալ»․ Ոսկան Սարգսյան
5814:12
«Սա խաղաղությա՞ն, թե՞ պատերազմի սպառնալիքի տակ Ալիևի կողմից Հայաստանի նվաճման սահմանադրություն է»․ Վահե Սարգսյան
4614:06
««Ընտրություններով Նիկոլ հեռացնող» Ռոբերտ Քոչարյանի ձեն-ծպտունը դուրս չի գալիս»․ Միհրան Հակոբյան
5713:54
«Երևանը ռեզին չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի»․ Գևորգ Ստեփանյան
4913:42