Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«2014թ․ Սերժ Սարգսյանը ոչ մեկին գործարք չի առաջարկել»․ Արմեն Աշոտյան

«2014թ․ Սերժ Սարգսյանը ոչ մեկին գործարք չի առաջարկել»․ Արմեն Աշոտյան
24
Այսօր, 14:24

«Ես կխնդրեմ մեր գործընկերներին՝ չքննարկել Նիկոլ Փաշինյանի խոստումը, որ՝ եկեք, Սահմանադրության նախագիծը դրեք հանրաքվեի, եթե չանցավ՝ ես կգնամ, եթե անցավ՝ հաջորդ ընտրություններին վարչապետ չեմ առաջադրվի, որովհետև սա կուտ է»,- ֆեյսբուքյան եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Ցավոք, մեր որոշ ընդդիմադիր գործընկերներ այդ կուտը կերել են, սկսել են անտեղի զուգահեռներ անցկացնել Սերժ Սարգսյանի 2014թ․ հայտարարության հետ․ սկզբունքային ամենամեծ տարբերությունն այն է, որ 2014թ․ Սերժ Սարգսյանը ձեզ գործարք չի առաջարկել, ոչ մեկին գործարք չի առաջարկել՝ ի տարբերություն Նիկոլի»,- նշել է Աշոտյանը։

Աղբյուրը`   Արմեն Աշոտյան