Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Սահմանադրության նախագիծը պետք է մնա ԱԺ պատերի ներսում՝ որպես մերժված փաստաթուղթ»․ Արմեն Աշոտյան

«Սահմանադրության նախագիծը պետք է մնա ԱԺ պատերի ներսում՝ որպես մերժված փաստաթուղթ»․ Արմեն Աշոտյան
17
Այսօր, 14:36

«Սահմանադրության նախագիծն ԱԺ-ից այն կողմ չպետք է անցնի, պետք է մնա ԱԺ պատերի ներսում՝ որպես մերժված փաստաթուղթ»,- ֆեյսբուքյան եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Ինչո՞ւ, որովհետև, այո՛, խորհրդարանը՝ իր քվեարկության բոլոր խնդիրներով, ընտրությունների որակով, ձևավորվել է համաժողովրդական կամարտահայտության միջոցով, ընդդիմությունը ստացել է այն ձայները, որոնք բավարար են բլոկավորելու, վիժեցնելու այս պրոցեսը հենց ԱԺ պատերի ներսում։ Սահմանադրական հանրաքվեի խնդիրը պետք է ենթարկվի կարանտինի, այսինքն՝ ԱԺ-ում պետք է փակվի և այդ վարակն ԱԺ-ից չպետք է դուրս գա Հանրապետությունով մեկ, չպետք է դառնա հանրաքվեի թեմա»,- հավելել է ընդդիմադիր գործիչը։

Աղբյուրը`   Արմեն Աշոտյան