«Ռուսաստանը լավ դաշնակից չէ, բայց ուժեղ թշնամի կարող է դառնալ»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բաքվի պահանջով հանրաքվե ես ուզում անցկացնել, սակայն մերժում ես հանրաքվեի մասին Պուտինի պահանջը.
Երբ ներկայիս Հայաստանը համեմատում ես 2018 թվականի Հայաստանի հետ, տեսնում ես հսկայական, անդառնալի կորուստները, որ ունեցել ենք։ Ինչպես Հակոբ Պարոնյանն է գրել՝ առաջ պոռալով ետ-ետ կերթանք։ Իշխանական քարոզչամեքենան հայաստանցիների ականջներին լապշա է լցնում, թե ինչքան ինքնիշխան ենք դարձել։ Նիկոլ Փաշինյանը բազում երկրների պահանջների կատարումը, այդ երկրներից աննախադեպ կախվածությունը համարում է Հայաստանի իսկական անկախություն։ Ադրբեջանը պահանջում է նոր սահմանադրության ընդունում, Թուրքիան պահանջում է ցեղասպանության ուրացում, Գերմանիայի արտգործնախարարը պահանջում է նոր սահմանադրության ընդունում, որպեսզի պատերազմ չլինի։ Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականը հայտարարել է, որ TRIPP նախագիծը չի կարող փոխարինել գործող տրանսպորտային միջանցքներին։ Նա զգուշացրել է, որ Իրանի աշխարհաքաղաքական շահերը տարածաշրջանում Թեհրանի համար «կարմիր գիծ» են, և երկիրը թույլ չի տա դրանք անտեսել։ Ռուսաստանի նախագահ Վ․Պուտինը բազմիցս Հայաստանից պահանջել է հանրաքվե անցկացնել՝ Հայաստանը ԵՄ Է գնո՞ւմ , թե՝ ոչ։ Պուտինը կարող է զայրանալ, որ Նիկոլ Փաշինյանն Ալիևի պահանջով պատրաստ է Հայաստանում հանրաքվե անցկացնել, սակայն իր պահանջն անտեսում է։ Ռուսաստանը լավ դաշնակից չէ, բայց ուժեղ թշնամի կարող է դառնալ»։

«Վերամիավորման ակտը վկայակոչելն այլևս ակտուալ չէ». Սոնա Ղազարյան (տեսանյութ)
614:18
«Ռուսաստանը լավ դաշնակից չէ, բայց ուժեղ թշնամի կարող է դառնալ»․ Ոսկան Սարգսյան
2514:12
«Սա խաղաղությա՞ն, թե՞ պատերազմի սպառնալիքի տակ Ալիևի կողմից Հայաստանի նվաճման սահմանադրություն է»․ Վահե Սարգսյան
1714:06
««Ընտրություններով Նիկոլ հեռացնող» Ռոբերտ Քոչարյանի ձեն-ծպտունը դուրս չի գալիս»․ Միհրան Հակոբյան
3113:54
«Երևանը ռեզին չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի»․ Գևորգ Ստեփանյան
4113:42
«Ինչո՞ւ է Արցախից բռնի տեղահանվածների անձնագրում ծննդավայրը նշվում «Ադրբեջան»»․ հարց՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
5813:36
««Զանգեզուրի միջանցքը նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև կապերի զարգացման համար»․ Էրդողան
5213:24
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռումինիայի նախագահի հետ (տեսանյութ)
4813:12