«Վերջին 20 տարում ոսկին թանկացել է 600%-ով». Սամսոն Գրիգորյան

Գործարար Սամսոն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ոսկու 1 գրամի արժեքը հաստատուն քայլերով մոտենում է 120$-ին(այս պահին 117$)։
Վերջին 20 տարում ոսկին թանկացել է 600% կամ 6 անգամ՝ 20$-ից դառնալով համարյա 120:
Չի կարող վրան թվեր տպված թուղթը, կամ էլեկտրոնային երևակայելի փողը երբևէ փոխարինել իրական, դարավոր վճարային միջոցին։ Դարեր շարունակ ոսկին է եղել աշխարհի վճարային ամենաընդունելի և տարածված միջոցը։ Հետո որոշեցին համահավասար փող տպել և դրանով շարունակել վճարումները։ Հետո որոշեցին, որ կարելի է փողը ոսկուց կտրել։ Հետո, որ կարելի է ուզածիդ չափ փող տպել։ Հետո՝ զահլա կա, բերեք էլ չտպենք, էլեկտրոնային կանենք, ինչ թիվ կուզենք-կնկարենք։
Ստեղծված փուչիկն անդադար փչելով՝ այսինքն ուղղակի փող տպելով ու նկարելով, անհնար է չկանգնել ինֆլյացիայի ճահճի առաջ։
Իրականում կյանքը թանկացել է ճիշտ այնքան, որքան թանկացել է ոսկին, իրականում փողն արժեզրկվել է ճիշտ այնքան, որքան անգամ թանկացել է ոսկին։
Սա մի նորարական ճորտատիրական համակարգ է, որի միջոցով աշխարհի բնակչության 1%-ին է պատկանում աշխարհի ամբողջ ֆինանսական ռեսուրսների 80%-ը: Մարդիկ սնվելու, բուժվելու, հանգստանալու համար հետզհետե ավելի ու ավելի շատ պիտի աշխատեն, քան իրենց նախնիները, նրանց երեխաները ավելի, քան իրենք։
Մինչև, մի օր, միգուցե...»:

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
32403.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
32303.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
36103.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
38203.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
31403.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
110702.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
40401.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
138501.09.2026, 18:06