«Ճիշտ կառավարեք, ոչ թե Սևանից հավելյալ ջրառ ուզեք»․ Արման Ղազարյան

Ազգային ժողովի արտահերթ նիստում հրատապության կարգով քննարկվում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը։ Նման ընթացակարգով քննարկման պատճառն այն է, որ եղանակային պայմաններից ելնելով ջրառի ավելացման շտապ անհրաժեշտություն է առաջացել։ Այս մասին հայտնեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի խոսքով Կառավարությունը նման խնդրի առաջ է կանգնել ենթակառուցվածքների սխալ կառավարման հետևանքով․ «Սահմանված թույլատրելի կորուստների սահմանը հատել եք, հիմա եկել լրացուցիչ ջուր եք ուզում»,- ասաց Ղազարյանը։
Խուդաթյանի խոսքով Սևանից ջրառի ավելացման պահանջը պայմանավորված է բարձր ջերմաստիճանով։ Խոսքը 30 մլն խմ ջրի ավելացման մասին է, ինչն ըստ նախարարի նախորդ տարիների ցուցանիշներից պակաս է։
«Սևանը 9 սմ-ով պակասել է։ Փորձեք ճիշտ կառավարել, ոչ թե Սևանից հավելյալ ջրառ ուզեք»,- հավելեց Արման Ղազարյանը։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
32403.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
32303.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
36103.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
38203.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
31403.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
110702.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
40401.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
138501.09.2026, 18:06