«ՔՊ-ականների համար էլ է անհասկանալի, որ դեռ 10-15 տոկոս հավատացող ունեն». Մարգարիտ Եսայան
148
Այսօր, 03:06
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բացատրեմ պարզ 3․ քպ-ական իշխանությունը «խրոխտ» ստերով պատրաստվում է ընտրությունների։ Անշուշտ, իրենք կուզեն ոչ մի ընտրություն էլ չլինի, ինչու իզուր պետական բյուջեի փողերը ծախսեն էդ «անիմաստ» միջոցառման վրա, փոխարենը, իրենք իրենց պարգևավճարների չափը ավելի ու ավելի կմեծացնեն։ Բայց զուտ ձևական, իմիտացիոն մի բան պետք է անեն, դե, քանի որ դեռ հասկանում են, որ էդ աստիճանի լկտիանալը անգամ իրենց արևմտյան և եվրոպական տերերը մեղմ ասած՝ թեթև չեն տանի, կկսմթեն։ Հետևաբար, քպ-ական իշխանությանը հարկավոր է մի բառ, մի թուղթ, մի խաբուսիկ խոստում, մի խաբկանք, որը դրոշակ սարքած՝ կընկնեն փողոցները, կթռչկոտեն տանիքից-տանիք և մարդկանց վրա կփորձեն ծախել այդ սին, փուչ կեղծ խոստումները։ Դրանք ակնհայտ բաներ են այլևս, ահա՝ շատ հստակ ցուցադրում են․ -խաղաղություն․ այս բառը ծախում են՝ տակը չունենալով ոչ մի նշույլ իրական խաղաղությունից։ Պատերազմ բերողը չի կարող խաղաղություն բերել, իրար հետևից կապիտուլյացիաների թղթեր ստորագրողը չի կարող խոսել խաղաղությունից։ Իսկ խոսում է, որովհետև մի այլ կարգի ստախոս է և խաբեբա։ - բանակում ծառայության ժամկետը իբր կրճատելու մասին օրինագիծ են բերում․ ստերի հերթական խմբաքանակ, դավաճանական հերթական քայլ։ Այն իրավիճակում, երբ ադրբեջանը անթաքույց հայտարարում և ավելի ու ավելի է մեծացնում իր ռազմական բյուջեն, նորանոր նոր զենք-զինամթերք է ձեռք բերում և չի թաքցնում, որ պատրաստվում է պատերազմի, էս կողմի նրա կամակատարը նույն ջանասիրությամբ մեր պետության ռազմական ծախսերը կրճատում է/ դե, արդեն փորձը ունեք՝ պարգևավճար և այլ հաճույքներ պետական բյուջեի հաշվին/, ծառայության ժամկետը կրճատելու մասին է բարբաջում։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ թշնամու հետ սինխրոն աշխատանք՝ ընդդեմ ՀՀ-ի անվտանգության և հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացու ապագայի ոչնչացմանն ուղղված ծրագիր։ Կարելի է այս զուգահեռ շարքը երկար թվարկել, այս պահին այսքանը։ Բայց, հույժ կարևոր է չմոռանալ «նորին մեծություն» ասֆալտը։ Մեր երկրի ասֆալտապատումը կրկին թափ է հավաքում նախընտրական տարում և ավելի լայն ասֆալտապատումը կլինի ընտրություններին ավելի մոտ օրերին։ Այսպես քպ-ական իշխանությունը ընտրազանգվածի բարեհաճությունն է փորձելու շահել՝ մտքում ծիծաղելով որոշ ընտրազանգվածի միամտության վրա։ Սրանց համար ևս անհասկանալի է, թե էդ ոնց է լինում, որ իրենց էսքան ստերի, դավաճանության, ավերումների, երկիրը քանդելու քայլերից հետո, իրենց դեռ մի 10-15 տոկոս հավատացող կա։ Բայց, եկեք պայմանավորվենք՝ սրանց ստերը էս անգամ չեն անցնելու, այնպես, ինչպես անցան 2018-ին և, 2021-ին։ Եկեք պայմանավորվենք, որ մեր հասարակությունը այլևս սրանց ճանաչում է ուղնուծուծով և իրենց իսկ ասֆալտի մեջ փաթաթելով, կմերժի սրանց ու իրենց արբանյակներին։ Դե, նկատի ունեմ էն կողքից դամ պահողներին, որ միշտ էլ եղել են, կան և իրենց լպրծուն պահվածքով նորմալ մարդկանց մոտ միայն զզվանք ենք առաջացնում»։