«Դիլիջանի հանքային ջրերի գործարանի բանվորներին միլիոնավոր դրամների աշխատավարձի պարտք կա»․ Ոսկան Սարգսյան

698
Շաբաթ, 13 սեպտեմբերի, 2025 թ., 16:18
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիլիջանի հանքային ջրերի գործարանի բանվորներին միլիոնավոր դրամների աշխատավարձի պարտք կա, սակայն նրանք դատարան չեն դիմել։
Դիլիջանի հանքային ջրերի գործարանի սնանկության, երկարատև պարապուրդի մասին իմ կողմից հոդված հրապարակելուց հետո այդ գործարանի բանվորները լրագրողիս հայտնեցին, որ իրենց միլիոնավոր դրամների աշխատավարձի պարտք կա։ Այդ հարցով զանգահարեցի գործարանի սնանկության գործով կառավարիչ Նարեկ Խաչիկյանին։ Նա հայտնեց, որ այդ բանվորները դատարան գործարանի դեմ հայց չեն ներկայացրել, իսկ պարտատերերին տրվող գումարներն էլ սպառված են։ Նրանից տեղեկացա, որ հանքային ջրեր գործարանի սնանկության գործն ավարտված չէ»։
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
32403.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
32303.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
36103.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
38203.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
31403.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
110702.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
40401.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
138501.09.2026, 18:06