«ՀՀ թոշակները` ըստ գնողունակության պարիտետի». Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ թոշակները՝ ըստ գնողունակության պարիտետի։
Գնողունակության պարիտետը (PPP – Purchasing Power Parity) մեթոդ է, որով տարբեր երկրների եկամուտները կամ ծախսերը վերածվում են «միջազգային դոլարի» (intl $), որպեսզի հնարավոր լինի համեմատել իրական գնողունակությունը, ոչ թե միայն փոխարժեքը։ Ինչ է PPP-ն
Սովորական փոխարժեքը ցույց է տալիս՝ որքան արժե ազգային արժույթը արտարժույթի նկատմամբ։
PPP-ն հաշվի է առնում տեղական գների միջին մակարդակը և փոխարկում է ազգային արժույթը «միջազգային դոլարի»՝ այնպես, որ տարբեր երկրներում նույն գնով կարելի է գնել համեմատելի ապրանքների «զամբյուղ»։
Սա ցույց է տալիս ոչ թե որքան արժե դրամը փոխարժեքով, այլ իրական գնողունակությունը Հայաստանում։
Թոշակները կամ աշխատավարձերը միայն փոխարժեքով համեմատելը սխալ է, քանի որ ապրանքների գները երկրից երկիր տարբեր են։
Դրա համար էլ Օօգտագործվում է գնողունակության հավասարակշռության մեթոդը (PPP):
PPP-ն ավելի հստակ է ցույց տալիս, թե որքան ապրանք/ծառայություն կարող է գնել թոշակառուն իր երկրում։
Այդ պատճառով մենք վերածեցինք Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի թոշակները PPP «intl $» արժեքների ու ստացանք, որ օրինակ՝
Թուրքիայում նվազագույն թոշակը ≈ 880 intl $,
Ադրբեջանում նվազագույնը ≈ 624 intl $,
Վրաստանում միջինը ≈ 389–500 intl $,
Հայաստանում նվազագույնը ≈ 246 intl $»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
32403.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
32303.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
36103.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
38203.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
31403.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
110702.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
40401.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
138501.09.2026, 18:06