«Վելայաթին արհեստածին Ադրբեջանի համար օգտագործել է Առան տեղանունը»․ Վարդան Ոսկանյան
![]() 375 Կիրակի, 14 սեպտեմբերի, 2025 թ., 12:48 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Վերջերս «ալ-Արաբիա» ալիքին հարցազրույցում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը վիրավորական բնորոշումներ էր տվել Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիին, ինչը չէր կարող անպատասխան մնալ։ Վելայաթին օրերս անդրադառնալով արհեստածին Ադրբեջանում անցկացվելիք ռաբբիների համաժողովի մասին լուրերին, ոչ միայն խիստ քննադատության է ենթարկել Բաքվի բարբարոսական վարչախմբին, այլ նաև, թերևս, իրանցի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որն արհեստածին Ադրբեջանի համար զուգահեռաբար օգտագործել է Առան տեղանունը՝ իրանական դիվանագիտությանը բնորոշ նրբությամբ հարցականի տակ դնելով դրա Ադրբեջան կոչվելու իրավունքը։ Բանն այն է, որ 1918թ. օսմանյան ջարդարար էքսպեդիցիոն կորպուսի սվինների օգնությամբ Արևելյան Այսրկովկասում, այսպես կոչված, Ադրբեջան անվանումով արհեստածին կազմավորման ձևավորումը տեղի է ունեցել, մեծամասամբ, հենց Կուրի ձախափնյա Առան (հայկական ավանդույթում՝ Աղվանք նաև Առան) երկրամասի տարածքում՝ բնիկ իրանական Ատրպատական երկրամասի անվան յուրացմամբ»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
