«Եթե Տիգրան Ավինյանը սոված էր, բա Լոնդոնում ո՞նց է սովորել»․ Տիգրան Ավինյան
![]() 183 Երկուշաբթի, 15 սեպտեմբերի, 2025 թ., 12:06 «Յոթ տարի է սերիալի նման եմ մամուլ կարդում՝ տեսնելու՝ հիմա՞ ինչ եմ արել։ 7 տարի է՝ զոհասեղանին եմ, ինձ զոհում ու զոհում են»,- մամուլի ասուլիսի ժամանակ հեգնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ի պատասխան դիտարկմանը, թե մամուլը հաճախ է խոսում նրա բիզնեսների, առանձնատների և Նիկոլ Փաշինյանի կողմից հնարավոր «զոհաբերման» մասին։ «Մամուլում ունենք ահռելի ծավալի կոռուպցիայի մակարդակ և սև փողերի շրջանառություն։ Ասում են՝ իմ որևէ հարստություն մեր իշխանության գալու հետ զուգահեռ է։ Հետաքննական լրատվականը հարցադրում է անում, թե իմ ընտանիքի վիճակը նո՞ր է բարելավվել։ Բայց կարող էին դիմել ԿԸՀ և ստանալ 2017թ. իմ հայտարարագիրը, ճշտել, որ Ավինյանը նոր էր Լոնդոնից վերադարձել, որտեղ ուսանել էր իր ընտանիքի հաշվին, որտեղ ուսանել էր նաև կինը՝ էլի ընտանիքի հաշվին, Ավինյանի եղբայրը ուսանել էր Իսպանիայում։ Եվ կներեք, բայց 19-ամյա Տիգրան Ավինյանը, նստած իր Մերսեդես ջիպի մեջ, չէր մտածում, որ ինքը ֆինանսական խնդիրներ ունի։ Այս մանիպուլյացիան տեղի է ունենում 7 տարի՝ ներկայացնելով, թե Տիգրան Ավինյանը սոված էր, ոչ մի բան չուներ։ Չգիտեմ, բա ո՞նց է Լոնդոնում սովորել, ավտոմեքենաները որտեղի՞ց, առանձնատունը որտեղի՞ց, հեկտարներով հողերը որտեղի՞ց։ Ասեմ որտեղից՝ արդար, քրտինքով աշխատած՝ մինչև 2018թ.։ Հիմա մեր ընտանիքի որևէ բիզնես նախաձեռնություն կապ չունի ոչ համայնքի հետ, ոչ պետության»,- ասաց Ավինյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
