«Անվտանգային, ռազմական սպառնալիքներն այս պահին շատ ցածր են»․ Քրիստինե Գրիգորյան
![]() 262 Երկուշաբթի, 15 սեպտեմբերի, 2025 թ., 14:12 «Բնականաբար, սպառնալիքներ կան, բայց զուտ անվտանգային, ռազմական սպառնալիքները շատ ցածր են՝ մի քանի ամիսների համեմատությամբ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ արտաքին հետախուզության պետ Քրիստինե Գրիգորյանը։ «Սպառնալիքներ կան մեր ժողովրդավարության նկատմամբ, այսինքն՝ դրանք չպիտի թերագնահատել, որովհետև ժողովրդավարությունը մեր շարժման տեմպը, ռեժիմն ու գաղափարախոսությունն է, դրա նկատմամբ ռիսկերը, սպառնալիքները մեծամասամբ հիբրիդային սպառնալիքներ են, որոնք պետք է տեսնենք և հասցեագրենք մեր ամենօրյա աշխատանքում»,- նշել է Գրիգորյանը։ Արտաքին հետախուզության պետն ընդհանրական պատասխան է տվել այն հարցերին, թե ո՞ր երկրներից են գալիս ժողովրդավարության սպառնալիքները և որո՞նք են դրանք։ «Ժողովրդավարության նկատմամբ սպառնալիքները չեն գալիս մեկ պետությունից կամ մեկ դերակատարից։ Իսկ թե որոնք են այս պահին սպառնալիքները, մենք իրավամբ գնահատում ենք, որ ռազմական սպառնալիքները շատ ցածր են, որը մեծամասամբ կապված է օգոստոսի 8-ին նախաստորագրված փաստաթղթի, ինչպես նաև նախորդիվ շրջանում, այդ թվում՝ սահմանազատման շրջանակներում կատարված աշխատանքների հետ»,- ասել է Քրիստինե Գրիգորյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
